Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Բաբելոնի արքան գերեվարեց նաև յոթ հազար պատերազմողների, հազար հյուսների ու դարբինների՝ ամենքն էլ քաջ պատերազմիկներ, և գերության տարավ Բաբելոն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ բոլոր զինվորներին՝ յոթ հազար հոգու, և հյուսներին ու դարբիններին՝ հազար հոգու, և բոլոր քաջերին ու պատերազմի մարտիկներին Բաբելոնի թագավորը գերի տարավ Բաբելոն։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:16
8 Խաչաձեւ Հղումներ  

Ամբողջ Երուսաղեմը, բոլոր իշխաններին ու քաջամարտիկներին՝ տասը հազար հոգի, գերեվարեց, բոլոր հյուսներին ու դարբիններին տարավ։ Երկրի աղքատներից բացի ոչ ոք չմնաց։


Երկրի աղքատ մարդկանցից ոմանց նա թողեց, որպեսզի զբաղվեն այգեգործությամբ ու երկրագործությամբ։


Ամբողջ Իսրայելը մարդահամարի ենթարկվեց. իրենց մեղքերի համար Բաբելոն տարաբնակեցվածներով հանդերձ սրանք գրանցվեցին Իսրայելի ու Հուդայի երկրի թագավորների գրքերում։


կմատնեմ քեզ քո անձը փնտրողների ձեռքը, նրանց ձեռքը, որոնց երեսից զարհուրում էիր, բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի ձեռքը և քաղդեացիների ձեռքը.


Հեքոնիա արքային և տիկնոջը, ներքինիներին ու Հուդայի երկրի իշխաններին, ինչպես և բոլոր ազնվականներին, արհեստավորներին ու դարբիններին Երուսաղեմից տանելուց հետո։


Սրանք են թվերը նրանց, որոնց գերեց Նաբուքոդոնոսոր արքան. յոթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեա,


Թագավորական սերնդից մեկին պիտի վերցնի, նրա հետ ուխտ պիտի դնի և նրան հավատարմության երդում անել պիտի տա։ Երկրի իշխաններին էլ պիտի վերացնի, որպեսզի թագավորությունը տկարանա,


և ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. մի մեծ արծիվ՝ մեծաթև, երկայնատարած, խոշոր մագիլներով, մտադրվեց Լիբանան մտնել, մայրիների ամենաընտիրից վերցրեց,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ