Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Սակայն Մանասեի կատարած չար գործերի պատճառով Հուդայի երկրի հանդեպ Տիրոջ մեջ բորբոքված սաստիկ զայրույթը չմեղմացավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Սակայն Տերը ետ չդարձավ բորբոքված իր մեծ բարկությունից, որը բորբոքվել էր Հուդայի դեմ՝ պատճառած այն բոլոր չարիքների համար, որոնցով Մանասեն բարկացրել էր նրան։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:26
13 Խաչաձեւ Հղումներ  

«Գնացե՛ք և ինձ համար, ամբողջ ժողովրդի համար և Հուդայի ամբողջ երկրի համար հարցրե՛ք Տիրոջն այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեզ վրա Տիրոջ մեծ բարկությունն է բորբոքվել այն բանի համար, որ մեր հայրերը այս գրքի խոսքերին չեն հնազանդվել, չեն գործադրել այդտեղ գրված բոլոր պատգամները»։


Տերը Հովակիմի դեմ ուղարկեց քաղդեացիների, ասորիների, մովաբացիների և ամովնացիների կողոպտիչ զորքը։ Նա նրանց Հուդայի երկրի դեմ ուղարկեց, որպեսզի սպանեն նրա բնակիչներին, ինչպես ասել էր Տերն իր մարգարեների միջոցով։


Տերը բարկացել էր Երուսաղեմի ու Հուդայի երկրի վրա այն աստիճան, որ Տերը նրանցից երես թեքեց։ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դեմ։


Տերը բարկացել էր Հուդայի երկրի վրա, նրան իրենից հեռու վանել Մանասեի կատարած մեղքերի պատճառով, այն անմեղ արյան համար, որ նա թափել էր


ու Երուսաղեմը լցրել այդ անմեղ արյամբ։ Տերը չուզեց ներել նրան։


Եգիպտոսի արքա Նեքավով փարավոնը հարձակվեց Ասորեստանի արքայի վրա Եփրատ գետի ուղղությամբ։ Հովսիա արքան գնաց նրա դեմ,


Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։


Թող բոլոր վայրերում և քաղաքներում իշխաններ նշանակվեն և նրանք, որ օտար կին ունեն, թող գան այն ժամանակ, երբ յուրաքանչյուր քաղաքում ծերերն ու տոհմապետերը կնշանակեն, որպեսզի դատելով քավեն մեզանից այդ մեղքը և մեզանից հեռացնեն այս բանի պատճառով մեզ վրա եկած Աստծու բարկությունը»։


Տիրոջ ցասումը և չնահանջի, մինչև որ կատարի և հաստատի իր սրտի փափագը. և դա պիտի իմանան ու գիտակցեն վերջին ժամանակներում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ