Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Արքայի ներքինի Նաթանի գանձարանի մոտ՝ Փարուիմում այրեցին Տիրոջ տան մուտքի մոտ գտնվող այն ձիերը, որ Հուդայի արքան նվիրել էր արեգակին. արեգակին նվիրված մարտակառքերը հրի մատնեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ հեռացրեց այն ձիերը, որ Հուդայի թագավորները նվիրել էին արեգակին և դրել Տիրոջ տան մուտքի առջև՝ Նաթանմելեք ներքինու սենյակի մոտ, Փարուրիմում, արեգակի կառքերն այրեց կրակով։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:11
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ինձ Տիրոջ տան գավիթը մտցրեց։ Ահա Տիրոջ տաճարի դռների վերևում՝ զոհասեղանի ու պատշգամբի միջև, մոտ քսանհինգ մարդիկ կային, ովքեր թիկունքները շուռ էին տվել Տիրոջ տաճարի կողմը, երեսները՝ դեպի արևելք ու երկրպագում էին արևին։


Իր ներկայությամբ կործանել տվեց Բահաղի կուռքերի զոհասեղանները և սրանց վերևի մասում գտնվող բարձրադիր պաշտամունքի տեղերը։ Նա ջարդեց պաշտամունքային փայտե սյուները, քանդակված ու ձուլածո կուռքերը, փշրեց, փոշիացրեց դրանք և շպրտեց դրանց զոհ մատուցողների շիրիմների վրա։


Նա Հուդայի բոլոր քաղաքներից վերացրեց զոհասեղաններն ու կուռքերը։ Եվ Հուդայի երկրում պարսպապատ քաղաքները խաղաղվեցին,


Նա այրեց քրմերին, որոնց հաստատել էին Հուդայի արքաները, և որոնք բարձունքներում, Հուդայի բոլոր քաղաքներում ու Երուսաղեմի շուրջը խունկ էին ծխում, ինչպես նաև արեգակին, լուսնին, աստղերին ու երկնքի ողջ զորություններին խնկարկողներին։


Եվ կամ չլինի, որ դեպի երկինք նայելով, արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով՝ մոլորվեք ու դրանց երկրպագեք ու դրանց պաշտեք։ Սրանք Տերը՝ Աստված, տվել է երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդներին։


արևմտյան կողմում՝ չորս, իսկ ճանապարհի վրա՝ երկուական՝ իրար փոխարինելու համար։


չե՞նք տեսնում միթե, որ լուսավորող արեգակն անգամ հյուծվում է մի օր, լուսինը՝ մաշվում. այդ նրանցից չէ,


Նա ինձ արտաքին գավիթը տարավ։ Ահա տեսա սենյակներ և սյուներ՝ գավթի չորս կողմը, որոնք շինված էին սենյակների շուրջը։ Շրջանակաձև սյուների միջև երեսուն սենյակներ կային։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ