Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 “Այսպես է ասում Տերը. “Ահա չարիք պիտի բերեմ այդ տեղի և բնակիչների վրա, ինչպես գրված է Հուդայի երկրի արքայի կարդացած մատյանում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 այսպես է ասում Տերը. "Ահա ես չարիք պիտի բերեմ այս տեղի վրա և նրա բնակիչների վրա այն գրքի բոլոր խոսքերի համաձայն, որ կարդացել է Հուդայի թագավորը.

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:16
18 Խաչաձեւ Հղումներ  

“Ահա կգան օրեր, և քո տան մեջ ինչ որ կա, և ինչ որ կուտակել են քո հայրերը մինչև այսօր, կտարվեն Բաբելոն. ոչինչ չի մնա”։ Այս է Տիրոջ ասած խոսքը.


Օղդան ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասե՛ք այն մարդուն, որը ձեզ ուղարկել է ինձ մոտ.


Տերը Հովակիմի դեմ ուղարկեց քաղդեացիների, ասորիների, մովաբացիների և ամովնացիների կողոպտիչ զորքը։ Նա նրանց Հուդայի երկրի դեմ ուղարկեց, որպեսզի սպանեն նրա բնակիչներին, ինչպես ասել էր Տերն իր մարգարեների միջոցով։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ ես չարիք կբերեմ նրանց վրա, որից չպիտի կարողանան դուրս գալ։ Ինձ են կանչելու, բայց չեմ լսելու նրանց։


Տերը շատ խիստ բարկությամբ, սրտմտությամբ ու զայրույթով նրանց վերացրեց իրենց երկրից և նրանց մինչև այսօր նետել է օտար երկիր”։


հաստատ իմացած եղեք, որ Տերն այլևս չի կոտորի այն ազգերին ձեր առաջ, և նրանք ձեզ համար որոգայթ և գայթակղություն կլինեն, փուշ՝ ձեր գարշապարների համար և նետեր՝ ձեր աչքերի համար, մինչև որ կորչեք այս բարեբեր երկրից, որ տվեց ձեզ Տերը՝ ձեր Աստվածը։


Եվ ինչպես որ կատարվեցին այն բոլոր խոստումները, որ ասաց ձեզ համար Տերը, այդպես էլ Տերը ձեզ վրա կթափի ամեն տեսակ պատիժներ, մինչև որ բնաջնջի ձեզ այս բարի երկրից, որ տվել է ձեզ Տերը՝ ձեր Աստվածը։


Սամուելը մեծացավ, Տերը նրա հետ էր, և Նրա ասած խոսքերից ոչ մեկը գետնին չմնաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ