Եղիսեեն ասաց. «Տիրոջ խո՛սքը լսեք։ Այսպես է ասում Տերը. “Վաղն այս ժամին Սամարիայի դարպասների մոտ մեկ գրիվ ճերմակ ալյուրը մեկ սիկղ, և երկու գրիվ գարին մեկ սիկղ պետք է արժենա”»։
Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
Երբ նրանք հասան քաղաքի եզրին, Սամուելը Սավուղին ասաց. «Ասա՛ քո ծառային, որ մեզանից առաջ անցնի»։ Եվ նա առաջ անցավ։ Սամուելը Սավուղին ասաց. «Դու այսօր այստեղ կմնաս և կլսես Տիրոջ պատգամները»։