Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Բայց Ռափսակը նրանց ասաց. «Մի՞թե իմ տերն այս խոսքերը քո տիրո՛ջն ու քե՛զ ասելու համար ուղարկեց ինձ, ո՛չ միայն, այլ նաև պարսպի վրա կանգնած մարդկանց համար, որոնք շուտով ստիպված կլինեն ձեզ հետ միասին ուտելու իրենց կեղտը և խմելու իրենց մեզը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Բայց Ռաբսակն ասաց նրանց. «Մի՞թե իմ տերն ինձ ուղարկել է քո տիրոջ և քեզ մոտ՝ այս խոսքերն ասելու համար. չէ՞ որ նաև այս մարդկանց համար, որոնք նստած են պարսպի վրա և որոնք ձեզ հետ պիտի ուտեն իրենց կղանքն ու խմեն իրենց մեզը»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:27
11 Խաչաձեւ Հղումներ  

Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմ, Եզեկիա արքայի մոտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղեմ և կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա՝


Քեղկիայի որդի Եղիակիմը, Սոմնասն ու Ասափի որդի Հովաքն ասացին Ռափսակին. «Մեզ՝ քո ծառաների հետ ասորերե՛ն խոսիր, որովհետև մենք հասկանում ենք այդ լեզուն, պարսպի վրա կանգնած ժողովրդի ներկայությամբ եբրայերեն մի՛ խոսիր»։


Ռափսակը ելավ, բարձր ձայնով բղավելով՝ եբրայերեն ասաց. «Լսե՛ք մեծ արքայի՝ Ասորեստանի արքայի պատգամը։


Սամարիայում մեծ սով եղավ, իսկ ասորիները պաշարած պահում էին քաղաքը։ Մի էշի գլուխը հիսուն սիկղ արծաթով էր ծախվում, իսկ աղավնու կեղտի մեկ քառորդ կապիճը՝ հիսունհինգ արծաթով։


Նրանց ողջ ազգը միասին իր սրտում ասաց. «Եկե՛ք լռեցնենք Աստծու բոլոր տոները երկրից։


Ռափսակը նրանց ասաց. «Մի՞թե միայն ձեր տիրոջ մոտ կամ ձեզ մոտ է ուղարկել ինձ իմ տերը, որ խոսեմ այս բաները, և ո՞չ արդյոք այն մարդկանց մոտ, որոնք նստում են այդ պարսպի վրա, որպեսզի ձեզ հետ միասին չուտեն իրենց աղբը և չխմեն իրենց մեզը»։


Ծարավից կաթնակեր մանուկների լեզուներն իրենց քիմքերին կպան. երեխաները հաց խնդրեցին, բայց նրանց հաց կտրող չեղավ։


Ովքեր կերակուրով էին սնվել, ճանապարհների վրա սովամահ եղան, ովքեր գրկերի մեջ գուրգուրանք ու գգվանք էին վայելել, աղբանոցները գրկած՝ թաթավեցին ու թավալվեցին։


Ու կասես. “Այսպես է ասում Իսրայելի Տերը՝ Աստված. “Իսրայելի որդիներն այսպես՝ պղծությամբ են ուտելու իրենց հացն այն ազգերի մեջ, ուր ցրիվ եմ տալու նրանց”»։


Եվ ինձ ասաց. «Ահա քեզ մարդու կղանքի փոխարեն արջառի թրիք եմ տվել. դրա վրա կեփես հացդ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ