Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Քեղկիայի որդի Եղիակիմը, Սոմնասն ու Ասափի որդի Հովաքն ասացին Ռափսակին. «Մեզ՝ քո ծառաների հետ ասորերե՛ն խոսիր, որովհետև մենք հասկանում ենք այդ լեզուն, պարսպի վրա կանգնած ժողովրդի ներկայությամբ եբրայերեն մի՛ խոսիր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Եվ Քեղկեայի որդի Եղիակիմը, Սեբնան ու Հովաքն ասացին Ռաբսակին. «Խնդրում ենք, ծառաներիդ հետ ասորերե՛ն խոսիր, որովհետև մենք հասկանում ենք, և մեզ հետ եբրայերեն մի՛ խոսիր, որովհետև պարսպի վրա կանգնած ժողովուրդը հասկանում է»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:26
8 Խաչաձեւ Հղումներ  

կանչեցին Եզեկիային։ Նրանց մոտ եկան Քեղկիայի որդի Եղիակիմը՝ թագավորական տան վերակացուն, Սոմնաս դպրապետը և Ասափի որդի Հովաքը, որ հիշատակելի դեպքերն արձանագրողն էր։


Կամ առանց Տիրոջ հրամանի՞ եմ ես հարձակվել այս երկրի վրա, որ բնաջնջեմ այն։ Տերն է ինձ ասել. “Հարձակվի՛ր այդ երկրի վրա և բնաջնջի՛ր այն”»։


Բայց Ռափսակը նրանց ասաց. «Մի՞թե իմ տերն այս խոսքերը քո տիրո՛ջն ու քե՛զ ասելու համար ուղարկեց ինձ, ո՛չ միայն, այլ նաև պարսպի վրա կանգնած մարդկանց համար, որոնք շուտով ստիպված կլինեն ձեզ հետ միասին ուտելու իրենց կեղտը և խմելու իրենց մեզը»։


Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը և Ասափի որդի ժամանակագիր Հովաքը հանդերձները պատառոտելով եկան Եզեկիայի մոտ ու նրան հաղորդեցին Ռափսակի ասածները։


Նամակը Արտաշեսի օրոք գրեցին Միթրիդատը, Տաբեեղը և նրա մյուս հարկահան ծառայակիցները ասորերեն, և որը թարգմանեց


Այսպես է ասում Տերը, Զորությունների Տերը. «Դու գնա՛, մտի՛ր դիվան՝ Սոմնաս գանձապետի մոտ, և ասա՛ նրան.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ