Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Կամ առանց Տիրոջ հրամանի՞ եմ ես հարձակվել այս երկրի վրա, որ բնաջնջեմ այն։ Տերն է ինձ ասել. “Հարձակվի՛ր այդ երկրի վրա և բնաջնջի՛ր այն”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եվ հիմա արդյոք ես առանց Տիրոջ կամքի՞ եմ եկել այս երկրի վրա, որ այն ավերեմ։ Տերն ինձ ասաց. “Գնա՛ այդ երկրի վրա և ավերի՛ր այն”»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:25
10 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես. Տիրոջ հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով. “Նրան քեզ մոտ՝ քո տո՛ւն տար, թող հաց ուտի ու ջուր խմի”»։


Ինչպե՞ս կարող ես դիմադրել իմ տիրոջ հետին ծառաներից որևէ զորականի, երբ մարտակառքեր ու երիվարներ ստանալու համար ապավինում ես Եգիպտոսին։


Քեղկիայի որդի Եղիակիմը, Սոմնասն ու Ասափի որդի Հովաքն ասացին Ռափսակին. «Մեզ՝ քո ծառաների հետ ասորերե՛ն խոսիր, որովհետև մենք հասկանում ենք այդ լեզուն, պարսպի վրա կանգնած ժողովրդի ներկայությամբ եբրայերեն մի՛ խոսիր»։


Եսային նրանց ասաց. «Այսպե՛ս ասեք ձեր տիրոջը. այս է ասում Տերը. “Մի՛ վախեցիր քո լսած այն խոսքերից, որոնցով Ասորեստանի արքայի ծառաները հայհոյեցին ինձ։


Տերը բարկացել էր Հուդայի երկրի վրա, նրան իրենից հեռու վանել Մանասեի կատարած մեղքերի պատճառով, այն անմեղ արյան համար, որ նա թափել էր


իսկ սա պատգամավորներ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Ի՞նչ թշնամություն ունենք ես ու դու, Հուդայի՛ արքա, այսօր քո դեմ պատերազմելու չեմ եկել։ Աստված ինձ ասաց, որ շտապեմ։ Զգուշացի՛ր ինձ հետ եղող Աստծուց, գուցե նա քեզ կործանի»։


Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ