Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Այդ ժամանակ Եզեկիան պոկեց Տիրոջ տաճարի դռների և դրանդիների վրա եղած ոսկին, որ ինքը՝ Հուդայի արքա Եզեկիան էր պատել, ու տվեց Ասորեստանի արքային։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Այն ժամանակ Եզեկիան հանեց Տիրոջ տաճարի դռների և դրանդիների ոսկին, ինքը՝ Հուդայի Եզեկիա թագավորն էր դրանք ոսկեպատել, և տվեց Ասորեստանի թագավորին։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:16
7 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Եզեկիան հաստատվեց իր թագավորության մեջ, առաջին ամսին բացեց Տիրոջ տան դռները և նորոգեց դրանք։


Այն ժամանակ ասորիների արքա Ազայելը հարձակվեց Գեթի վրա և գրավեց այն։ Ապա Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ, որ նրա վրա արշավի։


և Եզեկիան Տիրոջ տանը և թագավորի գանձատանը ինչ որ գտավ, տվեց։


Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմ, Եզեկիա արքայի մոտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղեմ և կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա՝


Նրանք ուրախություն պատճառեցին Եզեկիային, որը ցույց տվեց նրանց իր գանձերի տները, խնկերի ու օծանելիքների, ոսկու և արծաթի, զենքերի բոլոր պահեստները, ամեն բան, ինչ կար իր գանձարաններում։ Իր տանը, իր ամբողջ տերության սահմաններում բան չմնաց, որ Եզեկիան նրանց ցույց չտար։


Հուդայի արքա Հովասը իր հայրերի, Հուդայի արքաներ Հովսափատի, Հովրամի ու Օքոզիայի արած բոլոր նվիրատվություններն ու իր նվիրատվությունները, Տիրոջ տան ու թագավորի տան գանձարաններում գտնվող ամբողջ արծաթն ուղարկեց ասորիների արքային, իսկ ինքը մեկնեց Երուսաղեմից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ