Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Նրանք պաշտեցին կուռքեր, որոնց մասին Տերն իրենց ասել էր. «Այդ բանը մի՛ արեք Տիրոջ հանդեպ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ ծառայեցին կուռքերին, որոնց մասին Տերն ասել էր նրանց. «Այդ բանը չանեք»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:12
13 Խաչաձեւ Հղումներ  

Բայց այդպես չվարվեք Տիրոջ՝ ձեր Աստծու նկատմամբ։


«Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակված կուռքեր մի՛ ստեղծեք, արձան մի՛ կանգնեցրեք և ձեր երկրում երկրպագելու համար քարակոթող մի՛ դրեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Օտար աստվածների չերկրպագեք, որովհետև Տերը անունն է պահանջկոտ Աստծու. Աստված նախանձախնդիր է։


Նա, կուռքեր պաշտելով, գարշելի դարձավ, արեց այն ամենը, որ ամորհացին էր արել, որին Տերը վերացրել էր Իսրայելի որդիների առջևից։


բոլոր բարձունքների վրա խունկ էին ծխում այն բոլոր ազգերի նման, որոնց Տերը վտարել էր նրանց առջևից։ Նրանք վատ ընկերակիցներ ունեցան և վատ հավաքույթներ կազմակերպեցին՝ բարկացնելով Տիրոջը։


«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Չլինի թե մտնեք այն մնացած ազգերի մեջ. թող նրանց աստվածների անունները չտրվեն ձեր մեջ, նրանցով չերդվեք, չպաշտեք նրանց և նրանց երկրպագություն չանեք,


Մի՛ հավատացեք նրանց կրոնին, որին նրանք հետևում են»։


նրանց տարա այն երկիրը, որ երդվել էի նրանց տալ, սակայն նրանք այնտեղ տեսան բոլոր բարձր բլուրները, սաղարթախիտ ծառերը, իրենց աստվածներին զոհեր մատուցեցին, իրենց զոհաբերությունների կարգը հաստատեցին, իրենց անուշահոտ խունկը ծխեցին, իրենց նվերներն ընծայաբերեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ