Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 այլ գնաց Իսրայելի արքա Նաբատի որդի Հերոբովամի ճանապարհով։ Նա իր որդիներին կրակի միջով անցկացրեց ըստ այն ազգերի գարշելի սովորության, որոնց Տերն Իսրայելի որդիների առջևից հալածել էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 այլ գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով և իր որդուն էլ կրակով այրեց այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:3
32 Խաչաձեւ Հղումներ  

Նույն կերպ չվարվես Տիրոջ՝ քո Աստծու նկատմամբ, որովհետև նրանք հանուն իրենց աստվածների գարշելի բաներ են անում, որոնք ատելի են Տիրոջը, որովհետև նրանք իրենց տղաներին ու աղջիկներին հանուն իրենց աստվածների այրում են կրակի վրա»։


Քո սերնդից ոչ մեկին իշխանի [𝕸 Մոլեխի] ծառայությանը չհանձնես և դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տերը։


Նա չար ընթացք ունեցավ Տիրոջ առջև, հետևեց այն ազգերի գարշությանը, որոնց Տերը վռնդել էր Իսրայելի որդիների առջևից։


«Քանի որ Հուդայի արքա Մանասեն այս գարշություններն արեց իմ առջև, առավել չարիք գործեց, քան ամորհացիներն էին արել իմ առջև, իր կուռքերով Հուդայի երկրին մեղանչել տվեց,


իրենց տղաներին և աղջիկներին ողջակեզ արեցին, կախարդություն ու հմայություն արեցին, համարձակվեցին Տիրոջ առջև չարություն գործել և զայրացրին նրան։


ձեր նվերների երախայրիքը մատուցում, ձեր որդիներին ընծայաբերում եք, ձեր որդիներին առանձնացնում եք՝ կրակի միջով անցկացնելու համար։ Մինչև օրս պղծվում եք ձեր բոլոր մտածումների մեջ։ Եվ ես ձեզ պատասխա՞ն եմ տալու, ո՛վ տունդ Իսրայելի։ Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- ես ձեզ պատասխան չեմ տալու, ոչ էլ ձեր մտքով թող անցնի։


Ապականելու եմ նրանց իրենց զոհաբերությունների ժամանակ, երբ անցնեմ բոլոր նրանց միջով, որ արգանդ են բացում, որպեսզի ոչնչացնեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։


Սակայն դու ըստ նրանց ճանապարհների չընթացար, ոչ էլ ըստ նրանց անօրենություններ գործեցիր, այլ դու քո ընթացքի մեջ նրանց փոքր-ինչ գերազանցեցիր։


իմ որդիներին էլ մորթեցիր և նրանց քավության զոհ դարձրիր։


Իրենց աղտեղությունների համար Ենովմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց տղաներին ու աղջիկներին զոհ մատուցեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատվիրել նրանց, և ոչ էլ մտքովս անցել էր նրանց կատարել տալ այդ պղծությունը՝ Հուդային հանցանքի մեջ գցելու համար»։


Անապատը փոխեց ճահճի Եվ ծարավի երկիրը՝ ջրի հոսանքների։


Նա իր ձեռքով իր որդիներին ողջակեզ արեց Բեննոմի երկրում և հմայություն, գուշակություն ու դյութություն էր անում։ Նա ուներ վհուկներ ու կախարդներ։ Շատացրեց իր չար գործերը Տիրոջ առջև և բարկացրեց նրան։


Նա չարիք գործեց Տիրոջ առաջ՝ նմանությամբ այն ազգերի գարշելի գործերի, որոնց Տերը բնաջնջել էր իսրայելացիների առջևից։


Օքոզիան ընթացավ Աքաաբի տան ճանապարհով, քանի որ նրա մայրը մեղանչելու գործում նրա խորհրդականն էր։


Նա քարուքանդ արեց Ենովմի որդիների ձորում գտնվող Թոփոթը, որպեսզի ոչ ոք իր որդուն կամ դստերը Մեղքոմի բոցի միջով չանցկացնի։


իր որդիներին ողջակեզ արեց, հմայություն արեց, թռչուններին նայելով գուշակություններ արեց, վհուկներ ու նշանագետներ պահեց։ Տիրոջ առջև շատ չարիքներ գործելով՝ բարկացրեց նրան։


Նա ընթացավ Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տոհմը, քանի որ Աքաաբի դուստրը նրա կինն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև,


Իրենց սոդոմական մեղքի տվեցին երկրում և գործեցին այն բոլոր գարշելի բաներն այդ ազգերի, որոնց քշել էր Տերն Իսրայելի որդիների առջևից։


Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ դստերը կրակով զոհի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով՝ կանխագուշակումներ անի,


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛. “Եթե Իսրայելի որդիներից որևէ մեկը կամ նրանց մեջ բնակություն հաստատած որևէ պանդուխտ իր զավակներից որևէ մեկին ծառայության տա իշխանին, նա մահապատժի պիտի ենթարկվի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան քարերով։


հետևել այն ազգերի կրոնին, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ Իսրայելի թագավորները այնպիսի բաներ արեցին,


Սակայն Հուդայի ցեղի մարդիկ էլ չպահեցին Տիրոջ՝ իրենց Աստծու պատվիրանները և ընթացան Իսրայելի երկրում ընդունված սովորույթներով։


Եթե այդպես լինի, Տերը կընդունի՞ հազարավոր խոյեր կամ բյուրավոր պարարտ նոխազներ, թե՞ ամբարշտությունների պատճառով տամ իմ անդրանիկները և իմ միջի պտուղը՝ իմ անձի մեղքերի համար։


Նրանք անտեսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր պատվիրանները, իրենց համար ձուլածո երկու երինջներ պատրաստեցին, երկնքի զորություններին երկրպագեցին, պաշտեցին Բահաղին,


Սակայն նրանք չլսեցին. Մանասեն մոլորեցրեց նրանց, և նրանք չարիք գործեցին Տիրոջ առաջ շատ ավելի, քան այն ազգերը, որոնց վերացրել էր Տերն Իսրայելի որդիների առջևից։


որ սաղարթախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում՝ ժայռերի կատարներին, և խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ