Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Եղիսեեն ավելացրել էր. «Նետե՛ր վերցրու»։ Երբ Հովասը նետերը վերցրել էր, Եղիսեեն ասել էր Իսրայելի արքային. «Արձակի՛ր և խփի՛ր գետնին»։ Արքան երեք նետ էր խփել գետնին ու կանգ առել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ ասաց. «Վերցրո՛ւ նետերը», և նա վերցրեց։ Եվ ասաց Իսրայելի թագավորին. «Խփի՛ր գետնին»։ Եվ նա երեք անգամ խփեց գետնին ու կանգնեց։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:18
9 Խաչաձեւ Հղումներ  

և ասել. «Բա՛ց արևելյան կողմի պատուհանը»։ Նա բացել էր, և Եղիսեեն ասել էր. «Արձակի՛ր»։ Երբ նա արձակել էր, Եղիսեեն ասել էր. «Սա Տիրոջ փրկության նետն է, ասորիների դեմ փրկության նետը։ Դու ասորիներին պիտի հարվածես Ափեկում, մինչև որ իսպառ բնաջնջես նրանց»։


Աստծու մարդը բարկացել էր նրա վրա՝ ասելով. «Եթե հինգ կամ վեց անգամ հարվածեիր, ասորիներին իսպառ ոչնչացրած կլինեիր։ Արդ, միայն երեք անգամ կհարվածես ասորիներին»։


Հովաքազի որդի Հովասը ելավ և Ազայելի որդի Ադերի որդուց գրավեց այն քաղաքները, որ նրա հայրը պատերազմով խլել էր իր հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը նրան երեք անգամ հաղթեց և վերագրավեց Իսրայելի քաղաքները։


մինչև որ բոլոր ամանները լցվեցին։ Նա ասաց իր որդիներին. «Մի աման և՛ս բերեք»։ Նրանք ասացին. «Այլևս աման չկա»։ Եվ յուղը դադարեց հոսելուց։


Եվ երբ Մովսեսը բարձրացնում էր ձեռքերը, հաղթում էր Իսրայելը, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, հաղթում էին ամաղեկացիները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ