Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Քահանաները համաձայնության եկան ժողովրդից արծաթ չվերցնել և ոչ էլ տան քանդված մասերը նորոգել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Հովիադա քահանան մի արկղ վերցրեց, նրա կափարիչի վրա մի ծակ փորեց և այն դրեց զոհասեղանի մոտ՝ Տիրոջ տուն եկող մարդկանց աջ կողմում. և դռան պահպանություն անող քահանաներն այնտեղ էին գցում ամբողջ փողը, որ բերվում էր Տիրոջ տուն։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:9
12 Խաչաձեւ Հղումներ  

ուստի Հովաս արքան կանչեց Հովիդայե քահանային ու մյուս քահանաներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ չեք նորոգել Տիրոջ տան քանդված մասերը։ Ձեր ծառայություններից ստացված արծաթը ձեզ մի՛ վերցրեք, այլ Տիրոջ տան քանդված մասերի նորոգմա՛նը հատկացրեք»։


«Գնա՛ Քեղկիա քահանայապետի մոտ և նրան ասա՛, որ նա պահապանների՝ ժողովրդից կշռով հավաքած և Տիրոջ տունը բերված արծաթը հաշվի


Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարտի և երկնքի զորությունների կուռքերը։ Դրանք այրեց Երուսաղեմից դուրս գտնվող Կեդրոնի դաշտում և դրանց մոխիրը տարավ Բեթել։


Դահճապետն առավ Սարայա քահանայապետին, նրա օգնական Սոփոնիա քահանային, դռան երեք պահապաններին,


Ապա իբրև երկրորդ կարգի ծառայություն՝ դռնապաններ կարգեցին իրենց եղբայրներ Զաքարիային, Հովելին, Սեմիրամովթին, Եելին, Անանիային, Եղիաբին, Բանեային, Մասեային, Մատաթիային, Եղիփաղային, Մակենիային, Աբեդդոմին, Հեելին և Ոզիասին։


Սովբենիա, Հովսափատ, Նաթանիել, Ամովն, Զաքարիա, Բանաիա և Եղիեզեր քահանաները, Աստծու տապանակի առջևից գնալով, շեփորներ էին հնչեցնում, իսկ Աբեդդոմը և Հեիան Աստծու տապանակի պահապաններն էին հետևից։


Մոտ է նրա փրկությունը իրենից երկյուղածներին, Նրա փառքը պիտի բնակվի մեր երկրում։


բերեցի Տիրոջ տունը, Աստծու մարդ Գոդողիայի որդի Անանի որդու սրահը, որը գտնվում էր իշխանների տան մոտ, ձիերի դռան պահապան Սելովմի որդի Մաասի տան վերևում։


Դահճապետը բռնեց Սարեային՝ գլխավոր քահանային, Սոփոնիային՝ երկրորդ քահանային, ու երեք դռնապանների։


Հիսուսը, կանգնած գանձանակի դիմաց, դիտում էր, թե ինչպե՛ս էր ժողովուրդը դրամ գցում գանձանակի մեջ։ Շատ հարուստներ մեծ գումարներ գցեցին։


Հիսուսը նայեց ու տեսավ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մեջ իրենց նվերներն էին գցում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ