Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Հուդայի արքա Հովասը իր հայրերի, Հուդայի արքաներ Հովսափատի, Հովրամի ու Օքոզիայի արած բոլոր նվիրատվություններն ու իր նվիրատվությունները, Տիրոջ տան ու թագավորի տան գանձարաններում գտնվող ամբողջ արծաթն ուղարկեց ասորիների արքային, իսկ ինքը մեկնեց Երուսաղեմից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Հովասի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:19
10 Խաչաձեւ Հղումներ  

Սողոմոնի մնացած գործերը և ամեն ինչ, որ նա արել է, նրա իմաստնությունները գրի են առնված Սողոմոնի գործերի գրքում։


Հերոբովամի մնացած գործերի մասին, թե նա ի՛նչ պատերազմներ մղեց, որքա՛ն ժամանակ թագավորեց, գրված է Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Ռոբովամի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։


Ասան վերցրեց Տիրոջ տան գանձարանում և թագավորի տան գանձարանում եղած ամբողջ արծաթն ու ոսկին, տվեց իր ծառաների ձեռքը, որ դրանք տանեն Դամասկոսում բնակվող ասորիների արքա Ազայելի որդի Աբենրայիմի որդի Ադերի որդուն՝ ասելով.


Այն ժամանակ ասորիների արքա Ազայելը հարձակվեց Գեթի վրա և գրավեց այն։ Ապա Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ, որ նրա վրա արշավի։


Հովասի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արեց, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։


Աքազը Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարանում գտնվող արծաթն ու ոսկին վերցրեց և որպես պարգև ուղարկեց Ասորեստանի արքային։


և Եզեկիան Տիրոջ տանը և թագավորի գանձատանը ինչ որ գտավ, տվեց։


Այդ ժամանակ Եզեկիան պոկեց Տիրոջ տաճարի դռների և դրանդիների վրա եղած ոսկին, որ ինքը՝ Հուդայի արքա Եզեկիան էր պատել, ու տվեց Ասորեստանի արքային։


Հովրամի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ