Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Նա երկրորդ նամակը գրեց նրանց՝ ասելով. «Եթե դուք ինձ եք պատկանում և իմ ձայնին հնազանդ եք, ապա ձեր տիրոջ որդիների գլուխները կտրե՛ք և վաղն այս ժամին բերե՛ք ինձ մոտ՝ Հեզրայել»։ Արքայի որդիները յոթանասուն հոգի էին, և քաղաքի ազդեցիկ մարդիկ էին նրանց դաստիարակում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ նրանց երկրորդ նամակը գրեց՝ ասելով. «Եթե դուք իմ կողմից եք և լսում եք իմ խոսքը, ապա կտրե՛ք ձեր տիրոջ որդիների գլուխները և վաղը՝ այս ժամանակ, եկե՛ք Հեզրայել»։ Իսկ թագավորի որդիները յոթանասուն հոգի էին և քաղաքի մեծամեծերի մոտ էին, որոնք էլ մեծացնում էին նրանց։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:6
13 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսն ասաց նրանց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև, ով ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»։


Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է»։


Իր ունեցվածքը մի օր վերջ կտա իր որդիներին. Տերը կհատուցի և ճանաչել կտա իրեն։


Հեուն, գլուխը բարձրացնելով դեպի պատուհանը, ասաց. «Ո՞վ ես դու, իջի՛ր ինձ մոտ»։ Երկու ներքինիներ կռացան ու ցած նայեցին,


Դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը, մի նախանձախնդիր Աստված, որ հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։


Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ ժողովրդի բոլոր իշխաններին և հրապարակավ պատժի՛ր նրանց Տիրոջ առջև՝ արեգակի դեմ, որպեսզի Տիրոջ զայրույթը վերանա Իսրայելի վրայից»։


Թագավորական տան ու քաղաքի վերակացուները, ծերերն ու դաստիարակները մարդ ուղարկեցին Հեուի մոտ՝ ասելով. «Մենք քո ծառաներն ենք, և մեզ ինչ որ հրամայես, կանենք, ոչ ոքի թագավոր չենք նստեցնի, և ինչ որ լավ է քեզ համար, այն կանենք»։


Երբ նամակը նրանց հասավ, բռնեցին արքայի որդիներին, յոթանասունին էլ սպանեցին և նրանց գլուխները կողովների մեջ դնելով՝ ուղարկեցին նրա մոտ՝ Հեզրայել։


Առավոտյան նա ելավ կանգնեց և ասաց ողջ ժողովրդին. «Դուք մեղավոր չեք, ես եմ գլուխ բարձրացրել իմ տիրոջ դեմ, և ես եմ սպանել նրան, բայց տեսե՛ք, սրանց հիմա ո՞վ է կոտորել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ