Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Թագավորական տան ու քաղաքի վերակացուները, ծերերն ու դաստիարակները մարդ ուղարկեցին Հեուի մոտ՝ ասելով. «Մենք քո ծառաներն ենք, և մեզ ինչ որ հրամայես, կանենք, ոչ ոքի թագավոր չենք նստեցնի, և ինչ որ լավ է քեզ համար, այն կանենք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ պալատի վերակացուն, քաղաքապետը, ծերերն ու խնամակալները մարդ ուղարկեցին Հեուի մոտ՝ ասելով. «Մենք քո ծառաներն ենք, և մեզ ինչ որ ասես, կանենք. մենք ոչ մեկի թագավոր չենք դնի. ինչ հաճելի է քո աչքին, ա՛յն արա»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:5
11 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք իրենց մեջքերին քուրձեր ու գլուխներին չվաններ կապեցին և ասացին Իսրայելի թագավորին. «Քո ծառան՝ Ադերի որդին, ասում է. “Խնայի՛ր կյանքս”»։ Իսկ նա ասաց. «Եթե նա դեռ կենդանի է, իմ եղբայրն է»։


Իսրայելի արքան պատասխան տվեց՝ ասելով. «Քո ասածի պես, տե՛ր իմ արքա, քոնն եմ ես, և քոնն է իմ ամեն ինչը»։


Նա երկրորդ նամակը գրեց նրանց՝ ասելով. «Եթե դուք ինձ եք պատկանում և իմ ձայնին հնազանդ եք, ապա ձեր տիրոջ որդիների գլուխները կտրե՛ք և վաղն այս ժամին բերե՛ք ինձ մոտ՝ Հեզրայել»։ Արքայի որդիները յոթանասուն հոգի էին, և քաղաքի ազդեցիկ մարդիկ էին նրանց դաստիարակում։


Հուդայի արքա Եզեկիան Ասորեստանի արքայի մոտ՝ Լաքիս, դեսպաններ ուղարկեց և ասաց. «Մեղանչել եմ, հե՛տ դարձիր իմ երկրից, և ինչ տուգանք որ ինձ վրա դնես, կհատուցեմ»։ Ասորեստանի արքան Հուդայի արքա Եզեկիայի վրա երեք հարյուր տաղանդ արծաթ և երեսուն տաղանդ ոսկի տուգանք դրեց,


Մի՛ լսեք նրանց, այլ ծառայե՛ք բաբելացիների արքային, որպեսզի ապրեք։ Ինչո՞ւ այս քաղաքն ավերակ դառնա։


Մի՞թե ես հղիացա այս ողջ ժողովրդին կամ թե ե՞ս ծնեցի նրանց, որ ինձ ասում ես. “Ա՛ռ դրան քո գիրկը, ինչպես դայակն է գրկում ծծկեր երեխային՝ տանելու այն երկիրը, որը դու խոստացար իրենց հայրերին”։


Եթե մեկն ինձ ծառայի, իմ հետևից կգա, և որտեղ ես եմ, այնտեղ կլինի և իմ ծառան. եթե մեկն ինձ ծառայի, նրան կպատվի իմ Հայրը։


Մեր ծերերը և մեր երկրի բոլոր բնակիչները խոսեցին մեզ հետ և ասացին. “Ձեզ համար ճանապարհի պաշա՛ր վերցրեք, նրանց ընդառա՛ջ գնացեք և ասե՛ք նրանց. “Մենք ձեր ծառաներն ենք, արդ, մեզ հետ դաշի՛նք կնքեք”։


Նրանք ասացին Հեսուին. «Մենք քո ծառաներն ենք»։ Հեսուն նրանց ասաց. «Ո՞վ եք և որտեղի՞ց եք եկել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ