Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Հեուն ասաց. «Սրանց կենդանի՛ բռնեք»։ Նրանց կենդանի բռնեցին ու հովիվների կացարանի մոտ կոտորեցին այդ քառասուներկու հոգուն, և նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ նա ասաց. «Դրանց բռնե՛ք կենդանի»։ Եվ նրանց կենդանի բռնեցին ու նրանց՝ քառասուներկու հոգուն էլ սպանեցին Բեթ-Ակադի ջրհորի մոտ, և նրանցից ոչ մի հոգու չթողեց։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:14
11 Խաչաձեւ Հղումներ  

Ադերի որդին նրանց ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեք նրանց, եթե պատերազմի համար են եկել, դարձյա՛լ կենդանի բռնեք»։


Դրանից հետո Հեուն ելավ գնաց Սամարիա։ Երբ ճանապարհին նա հասավ հովիվների կացարանին,


Հեուն հանդիպեց Հուդայի Օքոզիա արքայի եղբայրներին, որոնց ասաց. «Ովքե՞ր եք դուք»։ Նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, եկել ենք արքայի ու թագուհու որդիներին ողջունելու»։


Հեուն գնաց այնտեղից և հանդիպեց իրեն ընդառաջ եկող Ռեքաբի որդի Հովնադաբին։ Նա բարևեց նրան ու ասաց. «Արդյոք քո սիրտը հավատարի՞մ է, ինչպես իմ սիրտն է հավատարիմ քո հանդեպ»։ Հովնադաբն ասաց. «Հավատարիմ է»։ Հեուն ասաց. «Եթե այդպես է, ձեռքդ ի՛նձ տուր»։ Սա տվեց իր ձեռքը, և նա իր մոտ՝ մարտակառքի վրա, բարձրացրեց նրան։


Նա երկրորդ նամակը գրեց նրանց՝ ասելով. «Եթե դուք ինձ եք պատկանում և իմ ձայնին հնազանդ եք, ապա ձեր տիրոջ որդիների գլուխները կտրե՛ք և վաղն այս ժամին բերե՛ք ինձ մոտ՝ Հեզրայել»։ Արքայի որդիները յոթանասուն հոգի էին, և քաղաքի ազդեցիկ մարդիկ էին նրանց դաստիարակում։


Օքոզիայի մայր Գոթողիան երբ տեսավ իր որդիների մահը, կոտորեց ամբողջ թագավորական սերունդը,


Նա ընթացավ Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տոհմը, քանի որ Աքաաբի դուստրը նրա կինն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև,


Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, երբ տեսավ, որ որդին մեռել է, վեր կացավ ու կոտորեց Հուդայի տան ամբողջ թագավորական սերունդը։


Երբ Հեուն վրեժխնդիր էր լինում Աքաաբի տան հանդեպ, գտավ նաև Հուդայի իշխաններին ու Օքոզիային ծառայող նրա եղբորորդիներին և կոտորեց նրանց։


Սյուքեմից, Սաղեմից և Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ՝ մորուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին ընծաներ և կնդրուկ, որպեսզի տանեն Տիրոջ տունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ