Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 9:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Եվ պատահեց, որ Պետրոսն այս բոլոր տարածքներում շրջելիս իջավ նաև այն սրբերի մոտ, որոնք բնակվում էին Լյուդդայում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Եվ Պետրոսը, որ շրջում էր ամենուրեք, իջավ նաև այն սրբերի մոտ, որոնք Լյուդդայում էին ապրում։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 9:32
18 Խաչաձեւ Հղումներ  

Անանիան պատասխանեց. «Տե՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել Երուսաղեմում քո սրբերին.


Եվ նրանք, վկայություն տալով և Աստծու խոսքը քարոզելով, վերադարձան Երուսաղեմ։ Եվ սամարացիների շատ գյուղերում էին ավետարանում։


Պողոսը և Տիմոթեոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառաները, Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին, որ Փիլիպպեի կողմերում են, եպիսկոպոսներով ու սարկավագներով հանդերձ։


Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, Եփեսոսում գտնվող սրբերին ու Քրիստոսին հավատացողներին։


Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։


որ արեցի Երուսաղեմում իսկ. քահանայապետներից իշխանություն ստանալով՝ սրբերից շատերին ես բանտարկում էի և նրանց սպանությանը համաձայն էի։


Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց։ Այնուհետև կանչեց սրբերին ու այրիներին և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։


Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ են ընդունել Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին,


Բայց ձեզ վրա Սուրբ Հոգու իջնելով զորություն կստանաք և Երուսաղեմում, Սամարիայում ու աշխարհի բոլոր ծագերում ինձ վկաներ կլինեք»։


գերեզմանները բացվեցին ու ննջեցյալ սրբերի բազում մարմիններ հարություն առան։


նա է պահպանում արդարների ճանապարհը և ամրացնում իր երկյուղածների ճանապարհները։


Փորձեցիր սիրտն իմ և քննեցիր գիշերով, Փորձեցիր ինձ, Եվ անիրավություն չգտնվեց իմ մեջ։


Աղփաղայի որդիները՝ Օվեդ, Միսայել, Սեմեր (նա կառուցեց Օվնովն ու Ղովդը և նրա գյուղերը),


Լիդոնի, Լովդադի և Ոնայի որդիները՝ յոթ հարյուր քսանհինգ,


Լոդի, Ադիդի և Անովնի որդիները՝ յոթ հարյուր քսաներեք,


Եվ այնտեղ գտավ Ենեա անունով մի մարդու, որը, ութ տարուց ի վեր անդամալույծ լինելով, մահճի մեջ պառկած էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ