8 Եվ այդ քաղաքում մեծ ուրախություն եղավ։
Աշակերտները լցվեցին ուրախությամբ և Սուրբ Հոգով։
Այս բանը լսելով՝ հեթանոսներն ուրախացան և փառավորում էին Տիրոջ խոսքը։ Եվ հավատացին նրանք, ովքեր սահմանված էին հավիտենական կյանքի համար։
Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջավ ներքինու վրա, իսկ Տիրոջ հրեշտակը հափշտակեց տարավ Փիլիպպոսին, ու ներքինին այլևս չտեսավ նրան։ Եվ ուրախությամբ շարունակեց իր ճանապարհը։
Իսկ երբ սամարացիները նրա մոտ եկան, աղաչում էին, որ իրենց մոտ մնա, և նա այնտեղ մնաց երկու օր։