Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 8:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Փոքրից մեծ բոլորը նրան էին նայում ու ասում. «Սա է Աստծու զորությունը, որ մեծ է կոչվում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ բոլորը՝ փոքրից մեծ, նրան էին հետևում ու ասում. «Սա է Աստծու զորությունը, որ մեծ է կոչվում»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 8:10
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ “Ճանաչի՛ր Տիրոջը”, քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչելու են ինձ,- ասում է Տերը,- որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ»։


Գազանի գլուխներից մեկը մահացու վիրավորված էր, բայց նրա մահացու վերքն առողջանում էր, և ամբողջ երկիրը զարմացավ գազանի վրա, քանի որ վիշապը նրան տվեց իր թագավորությունը։


Եվ շատերը պիտի գնան նրանց անառակությունների հետևից, և այդ պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի անարգվի։


Որպեսզի այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են տարբեր վարդապետությունների հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են։


Դուք՝ իմաստուններդ, անմիտներին սիրով եք հանդուրժում։


բայց նույն հրեաների և հեթանոսների միջից կանչվածների համար Քրիստոս Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է.


Տեղացիները սպասում էին, որ նա կուռչի կամ կընկնի ու հանկարծակի կմեռնի։ Շատ սպասելուց հետո, երբ տեսան, որ նրան որևէ վնաս չպատահեց, նորից խոսքը դարձրին և ասում էին. «Սա մի աստված է»։


Ժողովրդի բազմությունը, տեսնելով Պողոսի արածը, իր ձայնը բարձրացրեց և լիկայոներեն ասաց. «Մարդկանց կերպարանքով աստվածներ իջան մեզ մոտ»։


Եվ նինվեացի մարդիկ հավատացին Աստծուն, պահք քարոզեցին, և նրանց մեծից մինչև փոքրը քուրձ հագավ։


Դրա համար նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետև նրանցից ամեն ոք՝ փոքրից մինչև մեծերը, չափից ավելի ագահություն է անում, յուրաքանչյուրը՝ մարգարեից մինչև քահանան՝ անիրավություն։


Նրանք՝ փոքրերից մինչև մեծերը, բոլորն էլ անօրենություններ գործեցին, քահանայից մինչև սուտ մարգարեն բոլորն էլ սուտ խոսեցին։


Զորքի բոլոր հրամանատարները, Կարեի որդի Հովնանը, Ովսեի որդի Հեզոնիան և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծերը, մոտեցան


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ