Բայց ես ձեզ ասում եմ. ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, և ով իր եղբորն ասի՝ անմի՛տ, կդատապարտվի գեհենի կրակին։
Եվ երբ լույսը բացվեց, հավաքվեց ժողովրդի ծերակույտը՝ քահանայապետներ և դպիրներ, և Հիսուսին քաշեցին բերեցին իրենց ատյանի առաջ և ասացին. «Եթե դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»։
Հաջորդ առավոտ հազարապետը, կամենալով ճշմարիտն իմանալ հրեաների ամբաստանության մասին, կապերից արձակեց Պողոսին և հրամայեց կանչել քահանայապետներին ու հավաքել ամբողջ ատյանը և Պողոսին իջեցնելով՝ կանգնեցրեց նրանց առաջ։
Եվ երբ այս լսեցին, առավոտյան տաճար մտան և ուսուցանում էին։ Եկան քահանայապետն ու նրանք, որ իր հետ էին, հավաքեցին ատյանը և հրեաների ամբողջ ծերակույտը և մարդ ուղարկեցին բանտ՝ առաքյալներին բերելու։
Գամաղիել անունով մի փարիսեցի, որն օրենսուսույց և ամբողջ ժողովրդի կողմից պատվված մարդ էր, ատյանում ոտքի ելավ և հրամայեց, որ առաքյալներին կարճ ժամանակով դուրս հանեն։