Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 4:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Եվ նրանց մեջ ոչ ոք մի բանի կարոտ չէր, որովհետև, ովքեր ագարակների կամ ապարանքների տեր էին, վաճառում էին դրանք և վաճառվածի գումարը բերում-դնում էին

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Նրանց մեջ ոչ ոք որևէ բանի կարոտ չէր, քանի որ նրանք, ովքեր ագարակների կամ տների տեր էին, վաճառում էին դրանք և վաճառվածի գումարը

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 4:34
14 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս։ Ապա ե՛կ իմ հետևից»։


Հիսուսը, նայելով նրան, սիրեց նրան և ասաց. «Քեզ մեկ բան է պակասում։ Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր այն ամենը, ինչ ունես, և տո՛ւր աղքատներին ու երկնքում գանձեր կունենաս. ապա վերցրո՛ւ խաչը և արի՛ իմ հետևից»։


Վաճառե՛ք ձեր ինչքերը և ողորմությո՛ւն տվեք. և ձեզ համար պատրաստե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում.


«Եվ ես ձեզ ասում եմ. նույնիսկ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։


Եվ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի և կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք»։


Նրանք վաճառում էին իրենց կալվածքներն ու հարստությունը և բաժանում բոլորի, ում ինչ որ պետք լիներ։


մի ագարակ ուներ. վաճառեց այն և գումարը բերեց, առաքյալների տրամադրության տակ դրեց։


Ներկայումս ձեր առատությունը թող ծառայի նրանց կարիքներին, որ նրանց առատությունն էլ ծառայի ձեր կարիքներին, որպեսզի հավասարություն լինի,


Որովհետև Տերը՝ մեր Աստվածը, օրհնեց քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Հիշի՛ր, թե ինչպե՛ս անցար մեծ ու ահարկու անապատը։ Ահա քառասուն տարի է, ինչ Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ է, և ոչ մի զրկանք չտեսար”։


որպեսզի պարկեշտությամբ վարվեք դրսի մարդկանց հետ և ոչ մի բանի կարոտ չլինեք։


Այդպիսով նրանք իրենց համար գանձ կամբարեն՝ որպես ամուր հիմք հանդերձյալի համար, որպեսզի ձեռք բերեն ճշմարիտ կյանքը։


Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծու և Հոր առաջ այս է՝ այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, իրեն անարատ պահել աշխարհից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ