Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 27:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Եվ բազում օրեր դանդաղ նավարկելուց հետո դժվարությամբ հասանք Կնյուդիայի մոտերքը, իսկ երբ քամին թույլ չտվեց մեզ, նավարկեցինք Կրետեի ներքևի կողմով՝ անցնելով Սալմովնի հրվանդանից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Բազում օրեր դանդաղ նավարկելով՝ հազիվ հասանք Կնիդոսի կողմերը։ Քանի որ քամին մեր հակառակ կողմից էր, Կրետեի ներքևով նավարկեցինք դեպի Սալմովնի հրվանդան։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 27:7
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ որովհետև արդեն շատ օրեր քաղցած էին, Պողոսը, կանգնելով նրանց մեջ, ասաց. «Մարդի՛կ, դուք ինձ պետք է անսայիք ու Կրետեից չելնեիք և այս չարիքից ու վնասից խուսափեիք։


Նրանցից մեկը՝ հենց նրանց մի մարգարե, ասել է. «Կրետացիները մշտական ստախոսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»։


Հենց սրա համար քեզ թողեցի Կրետեում, որպեսզի պակաս բաները շտկես և յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես որ պատվիրեցի քեզ։


թե՛ հրեաներ և թե՛ հրեության դարձածներ, կրետացիներ ու արաբներ, և լսում ենք, որ նրանք մեր լեզուներով խոսում են Աստծու մեծագործությունների մասին»։


Այնտեղից դուրս գալով, քանի որ քամին հակառակ կողմից էր, նավարկեցինք Կիպրոսի մոտով ավելի ցած։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ