Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 27:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Եվ որովհետև արդեն շատ օրեր քաղցած էին, Պողոսը, կանգնելով նրանց մեջ, ասաց. «Մարդի՛կ, դուք ինձ պետք է անսայիք ու Կրետեից չելնեիք և այս չարիքից ու վնասից խուսափեիք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Քանի որ արդեն շատ օրեր քաղցած էին, այդ ժամանակ Պողոսը, նրանց մեջ կանգնելով, ասաց. «Մարդի՛կ, դուք պետք է ինձ լսեիք ու Կրետեից չելնեիք և այս նեղությունից ու վտանգից կխուսափեիք։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 27:21
8 Խաչաձեւ Հղումներ  

Ռուբենը պատասխանեց ու ասաց նրանց. «Ես չասացի՞ ձեզ. “Մեղք մի՛ գործեք պատանու դեմ”, սակայն դուք ինձ չլսեցիք։ Եվ ահա նրա արյունը վրեժ է խնդրում»։


Երբ նավահանգիստը ձմեռելու համար անհարմար թվաց, շատերը խորհեցին այնտեղից հեռանալ, որպեսզի միգուցե կարողանան հասնել Փյունիկե քաղաքը և ձմեռել կրետացիների այդ նավահանգստում, որը դեպի հարավակողմ և ցամաք էր նայում։


Եվ երբ հարավի մեղմ քամին փչեց, կարծեցին, թե կհասնեն իրենց կամեցած վայրը։ Նավարկելով Կրետեի եզերքի մոտով անցան։


Երբ բազում օրեր ո՛չ արև և ո՛չ էլ աստղեր էին երևում, փոթորիկն էլ նույն սաստկությամբ շարունակվում էր. մեր փրկության ամեն հույս վերացավ։


Եվ բազում օրեր դանդաղ նավարկելուց հետո դժվարությամբ հասանք Կնյուդիայի մոտերքը, իսկ երբ քամին թույլ չտվեց մեզ, նավարկեցինք Կրետեի ներքևի կողմով՝ անցնելով Սալմովնի հրվանդանից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ