Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 27:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Երբ նավահանգիստը ձմեռելու համար անհարմար թվաց, շատերը խորհեցին այնտեղից հեռանալ, որպեսզի միգուցե կարողանան հասնել Փյունիկե քաղաքը և ձմեռել կրետացիների այդ նավահանգստում, որը դեպի հարավակողմ և ցամաք էր նայում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Քանի որ նավահանգիստը ձմեռն անցկացնելու համար անհարմար էր, մեծամասնությունը մտածեց այդտեղից հեռանալ, որպեսզի միգուցե կարողանային Փյունիկե հասնել և ձմեռել կրետացիների այդ նավահանգստում, որը դեպի հարավ-արևմուտք և դեպի ցամաք էր նայում։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 27:12
8 Խաչաձեւ Հղումներ  

Նրա եզերքով դժվարությամբ անցնելուց հետո հասանք մի տեղ, որ կոչվում էր Գեղեցիկ նավահանգիստ, և որին կից էր Լասեա քաղաքը։


թե՛ հրեաներ և թե՛ հրեության դարձածներ, կրետացիներ ու արաբներ, և լսում ենք, որ նրանք մեր լեզուներով խոսում են Աստծու մեծագործությունների մասին»։


Եվ բազում օրեր դանդաղ նավարկելուց հետո դժվարությամբ հասանք Կնյուդիայի մոտերքը, իսկ երբ քամին թույլ չտվեց մեզ, նավարկեցինք Կրետեի ներքևի կողմով՝ անցնելով Սալմովնի հրվանդանից։


Եվ երբ հարավի մեղմ քամին փչեց, կարծեցին, թե կհասնեն իրենց կամեցած վայրը։ Նավարկելով Կրետեի եզերքի մոտով անցան։


Եվ որովհետև արդեն շատ օրեր քաղցած էին, Պողոսը, կանգնելով նրանց մեջ, ասաց. «Մարդի՛կ, դուք ինձ պետք է անսայիք ու Կրետեից չելնեիք և այս չարիքից ու վնասից խուսափեիք։


Հենց սրա համար քեզ թողեցի Կրետեում, որպեսզի պակաս բաները շտկես և յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես որ պատվիրեցի քեզ։


Նրանցից մեկը՝ հենց նրանց մի մարգարե, ասել է. «Կրետացիները մշտական ստախոսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ