Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 24:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Եվ երբ նրան կանչեցին, Տերտյուղոսն սկսեց ամբաստանել ու ասել. «Այս ազգը մեծ խաղաղություն և գործերի կարգավորություն է գտել քո և քո խնամքի շնորհիվ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Նրան կանչելուց հետո Տերտյուղոսն սկսեց ամբաստանել և ասել. «Քանի որ քո շնորհիվ մեծ խաղաղություն ենք գտել, և քո հոգածությամբ այս ազգի մեջ շատ բաներ են կարգավորվել,

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 24:2
8 Խաչաձեւ Հղումներ  

Ով կռիվ է փնտրում բարեկամի դեմ, ծուղակ է լարում իր ոտքերի համար։


Սուտ լեզուն ատում է ճշմարտությունը. շատախոս բերանը խռովություն է պատճառում։


Սրանք տրտնջացողներ են և բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին. նրանց բերաններն ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտություն են անում շահի համար։


Ինչ դու շինեցիր, նրանք ավերեցին. Արդարն ի՞նչ կարող էր անել։


Հինգ օր հետո Անանիա քահանայապետը մի քանի ծերերի և Տերտյուղոս անունով ճարտարախոսի հետ եկավ։ Նրանք Պողոսի մասին հաղորդեցին դատավորին։


Ամեն բանի համար և ամենուրեք քեզնից շնորհակալ և մեծապես երախտապարտ ենք, ո՛վ պատվական Ֆելիքս։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ