Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 21:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Հաջորդ օրը Պողոսը մեզ հետ Հակոբոսի մոտ մտավ. եկան նաև բոլոր երեցները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Հաջորդ օրը Պողոսը մեզ հետ Հակոբոսի մոտ գնաց. բոլոր երեցներն էլ ներկա էին։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 21:18
12 Խաչաձեւ Հղումներ  

Առաքյալներից ուրիշ մեկին չտեսա, բացի Հակոբոսից՝ Տիրոջ եղբորից։


երբ Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որ եկեղեցու սյուներն էին համարվում, իմացան ինձ տրված շնորհի մասին, ինձ և Բառնաբասին ձեռք մեկնեցին՝ որպես հավանության նշան, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ թլփատվածների։


Նրանց լռելուց հետո Հակոբոսը, խոսք առնելով, ասաց. «Եղբայրնե՛ր, լսե՛ք ինձ։


որ արդարև արեցին՝ Բառնաբասի և Սողոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երեցներին։


Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառան, սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜ւյն։


Միլետոսից Եփեսոս մարդ ուղարկելով՝ կանչեց եկեղեցու երեցներին։


Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալները, երեցները և եղբայրներն Անտիոքում, Ասորիքում ու Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջույն են հղում։


Առաքյալներն ու երեցները հավաքվեցին՝ այս բանը քննության առնելու։


Եվ երբ Պողոսի ու Բառնաբասի և նրանց միջև շատ հակառակություն ու վեճ առաջացավ, վճռեցին, որ Պողոսն ու Բառնաբասը և նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղեմ բարձրանան՝ առաքյալների և երեցների մոտ։


Նա ձեռքով լռելու նշան էր անում նրանց։ Պատմեց, թե Տերն իրեն ինչպե՛ս հանեց բանտից։ Ապա ասաց. «Այս ամենի մասին լո՛ւր տվեք Հակոբոսին և եղբայրներին»։ Այնուհետև ելավ գնաց այլ տեղ։


Տասներկու առաքյալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, և նրա եղբայրը՝ Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես,


Ինչպես որ կարող ես իմացած լինել, տասներկու օրից ավելի չէ, ինչ ես Երուսաղեմ եմ բարձրացել՝ երկրպագություն անելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ