Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 20:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եվ նրա հետ մինչև Ասիա գնացին Պյուռոսի որդի Սոսիպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից՝ Արիստարքոսը և Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթեոսը և ասիացիներ Տյուքիկոսն ու Տրոփիմոսը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ մինչև Ասիա նրա հետ էին Պյուռոսի որդի Սոպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից Արիստարքոսն ու Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթեոսը և ասիացիներ Տյուքիկոսն ու Տրոփիմոսը։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 20:4
29 Խաչաձեւ Հղումներ  

Քաղաքը լցվեց խռովությամբ. բոլորը միասին դիմեցին դեպի թատրոն՝ քարշ տալով Գայիոս և Արիստարքոս Մակեդոնացիներին՝ Պողոսի ուղեկիցներին։


Երաստոսը մնաց Կորնթոսում։ Տրոֆիմոսին հիվանդ վիճակում թողեցի Մելիտոսում։


Բայց որպեսզի դուք էլ ինձնից իմանաք, թե ի՛նչ եմ անում, ամեն ինչ ձեզ կպատմի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը և հավատարիմ սպասավորը Տիրոջով։


Երբ քեզ մոտ ուղարկեմ Արտեմասին կամ Տյուքիկոսին, շտապի՛ր գալ ինձ մոտ՝ Նիկոպոլիս, որովհետև մտադիր եմ այնտեղ ձմեռել։


Տյուքիկոսին ուղարկեցի Եփեսոս։


Իսկ ինչ վերաբերում է ինձ, ամեն ինչ ձեզ կպատմի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը, հավատարիմ սպասավորը և ծառայակիցը Տիրոջով։


Քանի որ նախապես քաղաքում նրա հետ տեսել էին Տրոփիմոս Եփեսացուն և կարծում էին, թե Պողոսը նրան տաճար մտցրեց։


Պողոսը եկավ հասավ Դերբե և Լյուստրա։ Եվ այնտեղ Տիմոթեոս անունով մի աշակերտ կար՝ հավատացյալ հրեա կնոջ և հեթանոս հոր որդի,


նրանց լուր տրվեց, և փախան լիկայոնացիների Լյուստրա և Դերբե քաղաքներն ու շրջակա գավառը


Ձեզ ողջունում է Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, ինչպես նաև Մարկոսը՝ Բառնաբասի եղբորորդին, որի մասին հրահանգ եք ստացել. եթե ձեզ մոտ գա, ընդունե՛ք նրան.


Երեցիցս՝ սիրելի Գայիոսին, որին սիրում եմ ճշմարտությամբ։


ինչպես նաև Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը և Ղուկասը՝ իմ գործակիցները։


Տիմոթեոսին՝ սիրելի որդուս, շնո՜րհ, ողորմությո՜ւն և խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Տեր Քրիստոս Հիսուսից։


Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալը, մեր փրկիչ Աստծու և մեր հույսը եղող Հիսուս Քրիստոսի հրամանով,


Բայց հույս ունեմ Տեր Հիսուսով՝ Տիմոթեոսին շուտափույթ ուղարկելու ձեզ մոտ, որպեսզի իմ սիրտն էլ հանգիստ լինի, երբ ձեր լուրերն իմանամ.


որովհետև Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որ ձեր մեջ քարոզեցինք մենք՝ ես, Սիղվանոսն ու Տիմոթեոսը, չեղավ թե՛ այո և թե՛ ոչ, այլ Աստծու այո՛-ն եղավ։


Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, և Տիմոթեոս եղբայրը, Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, ամբողջ Աքայիայում գտնվող բոլոր սրբերով հանդերձ.


Ձեզ ողջունում է Գայիոսը՝ իմ և ամբողջ եկեղեցու հյուրընկալը։ Ձեզ ողջունում է Երաստոսը՝ քաղաքիս կառավարիչը, և Կվարտոս եղբայրը։


Ձեզ ողջունում է Տիմոթեոսը՝ իմ գործակիցը, ինչպես նաև Ղուկիոսը, Յասոնը և Սոսիպատրոսը՝ իմ ազգականները։


Բարձրանալով ադրամինտական մի նավ, որ Ասիայի կողմերն էր գնալու, ճանապարհ ընկանք։ Մեզ հետ էր նաև Մակեդոնիայից թեսաղոնիկեցի Արիստարքոսը։


Ամփիպոլիս ու Ապոլոնիա քաղաքների միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկե, որտեղ հրեաների ժողովարան կար։


Եվ երբ աշակերտները նրան շրջապատեցին, վեր կացավ և քաղաք մտավ ու հաջորդ օրն իսկ Բառնաբասի հետ ելավ գնաց Դերբե։


Մենք՝ պարթևներ, մարեր ու իլամացիներ, Միջագետքում, Հրեաստանում, Գամիրքում, Պոնտոսում, Ասիայում,


Շրջեցին Փռյուգիայում և Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի նահանգում խոսքը չքարոզեն։


Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, թե Բերիայում էլ Պողոսի կողմից քարոզվեց Աստծու խոսքը, այնտեղ էլ եկան՝ ժողովրդի բազմությունը հուզելու և գրգռելու։


Քանի որ Պողոսը մտադիր էր նավարկել Եփեսոսի մոտով, որպեսզի Ասիայում ժամանակ չկորցնի, քանի որ շտապում էր, եթե հնարավոր լիներ, Պենտեկոստեի օրը Երուսաղեմ հասնել։


Երբ նրանք եկան Պողոսի մոտ, նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտեք, թե առաջին օրվանից ի վեր, երբ Ասիա եկա, այդ ամբողջ ժամանակ ձեզ հետ ինչպե՛ս ապրեցի՝


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ