Լսե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների վրա, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք ուրախությամբ թող անեն այդ բանը և ոչ հառաչելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։
Այդ ժամանակ տասներկու առաքյալները հավաքեցին աշակերտների բազմությունն ու ասացին. «Մեզ հաճելի չէ սեղանների սպասարկության պատճառով թողնել Աստծու խոսքի քարոզությունը։
Եվ երբ Պողոսի ու Բառնաբասի և նրանց միջև շատ հակառակություն ու վեճ առաջացավ, վճռեցին, որ Պողոսն ու Բառնաբասը և նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղեմ բարձրանան՝ առաքյալների և երեցների մոտ։
Այն ժամանակ առաքյալներին ու երեցներին և ամբողջ եկեղեցուն հաճելի թվաց իրենց միջից ընտրված մարդկանց Պողոսի և Բառնաբասի հետ Անտիոք ուղարկելը՝ Հուդային՝ Բարսաբբաս կոչվածին, և Շիղային, որոնք առաջնորդներից էին եղբայրների մեջ։