31 Ընթերցելով՝ նրանք ուրախացան մխիթարության համար։
31 Ընթերցելով՝ նրանք ուրախացան քաջալերանքի համար։
որովհետև իսկական թլփատվածները մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով և պարծենում ենք Քրիստոս Հիսուսով, և ոչ թե մարմնի վրա է մեր վստահությունը,
Պի՛նդ կացեք և դարձյալ ծառայության լծի տակ մի՛ մտեք։
Եկեղեցիներն ամրապնդվում էին հավատի մեջ ու օրեցօր նրանց թիվն ավելանում էր։
Այժմ ինչո՞ւ եք փորձում Աստծուն՝ կամենալով աշակերտների վզին դնել մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը, ո՛չ էլ մենք չկարողացանք տանել։
Հրեաստանից ոմանք իջել էին Անտիոք և եղբայրներին ուսուցանում էին. «Եթե Մովսեսի օրենքի համաձայն չթլփատվեք, չեք կարող փրկվել»։
Եվ նրանք, ճանապարհ ընկնելով, Անտիոք իջան ու ժողովրդին հավաքելով՝ նամակը նրանց հանձնեցին։
Հուդան և Շիղան, քանի որ նրանք էլ մարգարեներ էին, բազում խոսքերով հորդորեցին եղբայրներին և ամրապնդեցին նրանց։