Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 12:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Եվ Պետրոսը ելավ և գնում էր նրա հետևից ու չէր իմանում, թե հրեշտակի միջոցով պատահածն արդյոք իրակա՞ն է, որովհետև կարծում էր, թե տեսիլք է տեսնում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Դուրս ելնելով՝ նա գնում էր նրա հետևից ու չգիտեր, որ հրեշտակի կողմից կատարվածը իրական էր, որովհետև կարծում էր, թե տեսիլք է տեսնում։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 12:9
12 Խաչաձեւ Հղումներ  

Պատմեցին նրան և ասացին. «Քո որդին՝ Հովսեփը, կենդանի է. նա է եգիպտացիների ողջ երկրի կառավարիչը»։ Հակոբը շփոթվեց, որովհետև չէր հավատում նրանց։


Նոյն արեց այս ամենը։ Ինչ որ պատվիրեց նրան Տերը՝ Աստված, այդ ամենը նույնությամբ կատարեց։


Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Եթե Տերը չի կառուցում տունը, Իզուր են հոգնում այն շինողները։ Եթե Տերը չի պահում քաղաքը, Իզուր են տքնում նրա պահապանները։


Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։


Մինչ Պետրոսը մտքում զարմացած էր, թե տեսած տեսիլքն ի՛նչ է, ահա Կոռնելիոսի ուղարկած մարդիկ հարցրին Սիմոնի տան մասին, կանգնեցին դռանը,


Կեսօրից հետո՝ ժամը երեքի մոտ, տեսիլքի մեջ նա հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որ մտավ իր մոտ ու ասաց՝ Կոռնելիո՛ս։


«Ես Հոպպե քաղաքում աղոթում էի և հափշտակության մեջ ընկնելով՝ մի տեսիլք տեսա. իջնում էր սփռոցանման մի մեծ անոթ՝ չորս ծայրերից երկնքից կախված, որը հասավ մինչև ինձ մոտ։


Հրեշտակը նրան ասաց. «Գոտիդ կապի՛ր և հողաթափերդ ոտքե՛րդ գցիր»։ Պետրոսն այդպես էլ արեց։ Ապա հրեշտակը նրան ասաց. «Հագուստներդ վրա՛դ գցիր և հետևի՛ր ինձ»։


Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքա, ես երկնային տեսիլքին անհնազանդ չգտնվեցի,


Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար։ Տերը տեսիլքի մեջ նրան ասաց՝ Անանիա՛։ Նա ասաց. «Այստեղ եմ, Տե՛ր»։


Հավատո՛վ Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց՝ գնալու այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց. և չգիտեր՝ ուր էր գնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ