Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 10:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Կոռնելիոսը պատասխանեց. «Չորս օր առաջ՝ մոտավորապես այս ժամին, մինչև ցերեկվա ժամը երեքն աղոթք էի անում իմ տանը, ահա լուսավոր զգեստներով մի մարդ եկավ կանգնեց իմ առաջ

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Կոռնելիոսն ասաց. «Չորս օր առաջ հենց այս ժամին՝ մինչև իններորդ ժամը, իմ տանն աղոթք էի անում։ Ահա իմ առաջ մի մարդ կանգնեց՝ փայլուն զգեստներով,

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 10:30
16 Խաչաձեւ Հղումներ  

Կեսօրից հետո՝ ժամը երեքի մոտ, տեսիլքի մեջ նա հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որ մտավ իր մոտ ու ասաց՝ Կոռնելիո՛ս։


Եվ մինչդեռ նրա գնալու վրա ապշահար եղած երկինք էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին նրանց


Պետրոսը և Հովհաննեսը տաճար էին բարձրանում իններորդ ժամի աղոթքի համար։


Եվ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրա, ահա լուսավոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մոտ։


Երիտասարդն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. դուք Հիսուսին եք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. հարություն առավ. այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին նրան։


Նրա տեսքը կայծակի նման էր, հագուստը՝ ձյան պես սպիտակ։


Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ մի արդար և աստվածավախ մարդ, հարգված նաև ամբողջ հրեա ազգի կողմից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ քեզ իր տունը կանչելու և քեզնից մի խոսք լսելու»։


դրա համար էլ առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Բայց այժմ հարցնում եմ ձեզ. “Ինչո՞ւ կանչեցիք ինձ”»։


ու ասաց. “Կոռնելիո՛ս, քո աղոթքները լսելի եղան, և քո ողորմությունները հիշվեցին Աստծու առաջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ