Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 1:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Նրանք, իրար մոտ գալով, հարցրին նրան. «Տե՛ր, այս ժամանակո՞ւմ ես հաստատելու Իսրայելի թագավորությունը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Աշակերտներն իրար միացան և նրան հարցրին՝ ասելով. «Տե՛ր, այս ժամանա՞կ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 1:6
23 Խաչաձեւ Հղումներ  

Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։


Քեզ վրա, ինչպես առաջ, դատավորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ, ինչպես նախկինում, և այն ժամանակ դու կկոչվես Քաղաք արդարության, քաղաքների մայր հավատարիմ Սիոն»։


ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդը կանարգեմ, Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա նրա սերնդից իշխան չեմ դնի, սակայն ես նրանց գերյալներին պիտի վերադարձնեմ, պիտի ողորմեմ նրանց»։


Ահա շատ օրեր Իսրայելի որդիները կբնակվեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերությունների և առանց զոհասեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։


«Այն օրը կկանգնեցնեմ Դավթի ընկած խորանն ու կվերականգնեմ նրա ավերակները, նրա հիմնահատակ ավերվածները վերստին կկանգնեցնեմ և կվերաշինեմ այն, ինչպես հին օրերին,


Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։


Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։


Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Եղիան կգա և կհաստատի ամեն ինչ։


Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինն ասաց նրան. «Խոստացի՛ր, որ իմ այս երկու որդիները քո արքայության մեջ նստեն, մեկը՝ քո աջ կողմում, մյուսը՝ ձախ կողմում»։


Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան և ասացին. «Ասա՛ մեզ, դա ե՞րբ է լինելու, և կամ ի՞նչն է լինելու քո գալստյան ու այս աշխարհի վախճանի նշանը»։


Պատասխանեց նրանց և ասաց. «Իրապես, նախ Եղիան պիտի գա և ամեն ինչ կարգի դնի։ Իսկ ինչո՞ւ է Մարդու Որդու մասին Սուրբ Գրքում գրված, որ բազում չարչարանքներ կկրի ու կանարգվի։


Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե ե՞րբ պիտի գա Աստծու արքայությունը, նա պատասխանեց և ասաց. «Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս,


Եվ մինչ նրանք լսում էին այս, Հիսուսը մի առակ էլ ավելացրեց, քանի որ մոտենում էր Երուսաղեմին, և նրանք կարծում էին, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է։


Եվ ես խոստանում եմ ձեզ, ինչպես որ իմ Հայրն ինձ խոստացավ տալու արքայությունը,


Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ սա, սրան ի՞նչ կլինի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ