Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գաղատացիներին 3:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Եթե ժառանգությունը կախում ունի Օրենքից, ապա այլևս կախված չէ խոստումից. այնինչ Աստված Աբրահամին խոստումով շնորհեց այն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Որովհետև եթե ժառանգությունն օրենքից լիներ, ապա այլևս խոստումից կախված չէր լինի։ Բայց Աստված Աբրահամին խոստումով շնորհեց։

Տես գլուխը Պատճենել




Գաղատացիներին 3:18
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ես Աստծու շնորհը չեմ անտեսում, որովհետև եթե արդարությունն Օրենքից է գալիս, ապա Քրիստոսն իզուր մեռավ։


Եվ իրենց թշնամիները նեղեցին նրանց, Եվ խեղճացան նրանց ձեռքերի ներքո։


Իսկ եթե դուք Քրիստոսին եք պատկանում, ուրեմն Աբրահամի սերունդ եք, ժառանգներ՝ ըստ խոստման։


Իսկ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. եթե կցորդ ենք նրա չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին։


որովհետև բոլորդ էլ Աստծու որդիներ եք Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։


Աբրահամին ու նրա շառավղին տրվեցին խոստումներ։ Սուրբ Գիրքը չի ասում՝ «նրա շառավիղներին», որ կվերաբերեր շատերին, այլ խոսքը մեկի մասին է՝ «Եվ քո շառավղին» (Ծնն. 12.7), այսինքն՝ Քրիստոսին։


Իսկ Օրենքը հավատից կախում չունի, բայց՝ «Ով գործադրի օրենքները, նրանցով էլ կապրի» (Ղևտ. 18.5)։


Իսկ նրանք, ովքեր Օրենքից բխող գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ չի պահում և գործադրում այն ամենը, ինչ գրված է Օրենքի Գրքում» (հմմտ. Բ Օր. 27.26)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ