1 Երեցիցս՝ սիրելի Գայիոսին, որին սիրում եմ ճշմարտությամբ։
1 Երեցը՝ սիրելի Գայիոսին, որին ես ճշմարտապես սիրում եմ։
որ արդարև արեցին՝ Բառնաբասի և Սողոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երեցներին։
Քաղաքը լցվեց խռովությամբ. բոլորը միասին դիմեցին դեպի թատրոն՝ քարշ տալով Գայիոս և Արիստարքոս Մակեդոնացիներին՝ Պողոսի ուղեկիցներին։
Եվ նրա հետ մինչև Ասիա գնացին Պյուռոսի որդի Սոսիպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից՝ Արիստարքոսը և Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթեոսը և ասիացիներ Տյուքիկոսն ու Տրոփիմոսը։
Ձեզ ողջունում է Գայիոսը՝ իմ և ամբողջ եկեղեցու հյուրընկալը։ Ձեզ ողջունում է Երաստոսը՝ քաղաքիս կառավարիչը, և Կվարտոս եղբայրը։
Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն, որ ձեզնից ոչ մեկին չմկրտեցի, բացի Կրիսպոսից ու Գայիոսից,
Ուստի աղաչում եմ երեցներին իբրև երեց ու վկա Քրիստոսի չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության.
Որդյակնե՛ր, խոսքերով և լեզվով չսիրենք, այլ գործով և ճշմարտությամբ։
Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր գործերի հաջողության և քո առողջության համար. այնպես, ինչպես քո հոգին է հաջողության մեջ։