Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

48 և ապա իրենց թշնամիների երկրում, ուր տարել ես նրանց, քեզ դառնան իրենց ամբողջ սրտով և ամբողջ հոգով, քեզ աղոթք անեն՝ դառնալով դեպի իրենց հայրերին տրված երկիրը, քո ընտրած քաղաքն ու քո անունով իմ կառուցած տունը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

48 և երբ իրենց թշնամիների երկրում, ուր գերի են տարել նրանց, իրենց ամբողջ սրտով և իրենց ամբողջ հոգով դառնան դեպի քեզ և քեզ աղոթք անեն այն երկրի ճանապարհին, որը դու նրանց հայրերին տվեցիր, դառնան դեպի այն քաղաքը, որը դու հավանեցիր, և դեպի այս տունը, որը ես շինեցի քո անվան համար,

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:48
27 Խաչաձեւ Հղումներ  

Եթե քո դեմ մեղանչելու պատճառով քո ժողովուրդը՝ Իսրայելը, պարտվի թշնամիներից, բայց դառնա դեպի քեզ, քո անունը խոստովանի, աղոթի ու աղաչի քեզ այս տանը,


ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակության վայրում, նրանց աղոթքներն ու խնդրանքները, իրավադա՛տ եղիր նրանց նկատմամբ,


Նրանից առաջ նման թագավոր չէր եղել, որ իր ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու զորությամբ, ըստ Մովսեսի բոլոր օրենքների, հակվեր դեպի Տերը։ Ոչ էլ նրանից հետո եղավ նրա նմանը։


իսկ եթե ինձ վերադառնաք և պահեք իմ օրենքներն ու կատարեք դրանք, եթե նույնիսկ ցրված լինեք մինչև երկրի ծայրերը, այնտեղից կհավաքեմ ձեզ և կբերեմ այն վայրը, որ ընտրեցի, և որտեղ բնակվում է իմ անունը”։


Ազատի՛ր ինձ, Տե՜ր, Նենգավոր շուրթերից Եվ չար լեզվից։


Տո՛ւր ինձ քո սիրտը, որդյա՛կ, և քո աչքերն իմ ճանապարհին թող սպասեն։


Ես նրանց այնպիսի սիրտ եմ տալու, որ ճանաչեն ինձ, թե ես եմ Տերը. նրանք ինձ համար ժողովուրդ պիտի լինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված, որպեսզի նրանք իրենց ամբողջ սրտով ինձ դառնան։


Այս ամենից հետո,- ասում է Տերը,- նրա ուխտադրուժ քույր Հուդան չվերադարձավ դեպի ինձ ամբողջ սրտով, այլ վերադարձավ ստությամբ։


Նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, որ հանցանք են գործել և արհամարհել են ինձ, և որ հակառակվել են ինձ,


Ինձ գցեցիր ծովի սրտի խորքերը, և գետերը պաշարեցին ինձ։ Քո բոլոր կոհակներն ու քո ալիքներն անցան իմ վրայով,


Կսերմանեմ նրանց ազգերի մեջ, և նրանք, որ հեռու լինեն, կհիշեն ինձ։ Կմեծացնեն իրենց որդիներին ու կվերադառնան։


Երբ տակավին ճանապարհին էին, մի ջրի մոտ հասան։ Ներքինին ասաց. «Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում մկրտվել»։


Որովհետև սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով խոստովանում ենք փրկության համար,


Այնտեղ ձեր նեղության ժամանակ կգտնեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, եթե փնտրեք նրան ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ