Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ23 և ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, չկա քեզ նման Աստված վերևում՝ երկնքում, ու ներքևում՝ երկրի վրա. դու պահում ես ուխտը և ողորմածություն ցուցաբերում քո ծառայի նկատմամբ, որը սրտանց գնում է քո առջևից։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ23 և ասաց. «Ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, քեզ նման Աստված չկա վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, որ ուխտ և ողորմածություն ես պահում քո առջև ամբողջ սրտով գնացող ծառաներիդ համար։ Տես գլուխը |
Եվ այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, հզոր և մեծ, ամենակալ և ահազդու, արդար և ճշմարիտ, պահի՛ր քո ուխտն ու ողորմությունը, նայի՛ր մեր տառապանքներին և նեղություններին, որով Ասորեստանի թագավորները տառապեցրին մեր թագավորներին ու իշխաններին, մեր քահանաներին ու մարգարեներին և մեր բոլոր հայրերին ու քո ժողովրդին և բռնացան մեզ վրա մինչև այսօր։