10 Երբ քահանաները ելան սրբարանից, մի ամպ լցրեց Տիրոջ տունը,
10 Եվ երբ քահանաները դուրս եկան սրբարանից, ամպը լցրեց Տիրոջ տունը։
այնպես որ քահանաներն ամպի պատճառով չկարողացան սպասավորություն անել, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։
Տերը ցույց տվեց իր փրկությունը, Իր արդարությունը հայտնեց ազգերի առջև,
Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ, դարձան դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։
Այն տարին, երբ մեռավ Ոզիա արքան, տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերամբարձ աթոռին, և տաճարը լի էր նրա փառքով։
Կանչողների ձայնից դռան դրանդիները ցնցվեցին, ու տունը լցվեց ծխով։
Եվ Տիրոջ փառքն այդ քերովբեներից վեր՝ դեպի տաճարի բացօթյա տարածքը բարձրացավ. տաճարը լցվեց ծխի ամպով, գավիթն էլ՝ Տիրոջ փառքի լույսով։
Եվ Տերը ասաց Մովսեսին. «Խոսի՛ր քո եղբայր Ահարոնի հետ, որ ամեն վայրկյան չմտնեն սրբարան՝ վարագույրից այն կողմ, Քավության առջև, որը ծածկում է Ուխտի տապանակը, որպեսզի չմեռնեն. որովհետև ես Քավության վրա՝ ամպի մեջ եմ երևալու։
Բոլոր ազգերին միասին կսասանեմ. բոլոր ազգերի ընտիր-ընտիր ինչքերը կգան, և այդ տունը փառքով կլցնեմ,- ասում է Ամենակալ Տերը։
Եվ սրբարանը լցվեց Աստծու փառքի և զորության ծխով։ Եվ ոչ ոք չէր կարող մտնել սրբարան, մինչև չավարտվեին յոթ հրեշտակների յոթ պատուհասները։