Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

45 կաթսաներ, տաք ջրի անոթներ, կոնքեր և ամբողջ կահկարասին, որ Քիրամն արել էր Սողոմոն արքայի պատվերով Տիրոջ տան մեջ։ Արքայի տան ու Տիրոջ տան քառասունութ սյուներն ու արքայի բոլոր պատվերները Քիրամը ամբողջապես պղնձից պատրաստեց։ Իսկ թե որքան պղինձ օգտագործեց այդ ամբողջ գործերն անելու համար, հնարավոր չէ ասել, քանի որ դրանց չափ ու սահման չկար։ Անգամ հնարավոր չէ ասել, թե որքան փայլուն պղինձ օգտագործվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

45 Կաթսաները, թիակներն ու կոնքերը և այն բոլոր անոթները, որ Քիրամը շինեց փայլեցված պղնձից Տիրոջ տանը Սողոմոն թագավորի համար։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:45
9 Խաչաձեւ Հղումներ  

Ամաններն ու կաթսաները, տաշտերն ու խնկամանները և պղնձե բոլոր անոթները, որոնցով սպասավորություն էին անում, տարան։


կասկարաները, վերցնելու ձողերը, կաթսաները, մեծ պատառաքաղներն ու դրանց ամբողջ սպասքը. Քիրամը պատրաստեց մաքուր պղնձից և տարավ Սողոմոնի մոտ՝ Տիրոջ տունը։


Զոհասեղանի ծայրերին եզե՛րք պատրաստիր։ Մոխրի ամանները, տաշտերը, մսահանները, կրակամանները և ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։


Պատրաստեց զոհասեղանի ամբողջ սպասքը՝ մոխիրի ամանները, մոխրահավաքները, տաշտերը, մսահաններն ու կրակամանները։ Այդ ամբողջ սպասքը պատրաստեց պղնձից։


Դահճապետն առավ նաև եռոտանիներն ու վերնախարիսխները, պսակներն ու տաշտերը, մսի պատառաքաղներն ու պղնձե ամանեղենը, որոնցով սպասարկում էին։


Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփե՛ք Վկայության խորանի բակում՝ սուրբ վայրում, և այնտեղ կերե՛ք այն, ինչպես նաև նվիրագործման զամբյուղի հացերը, ինչպես որ պատվիրել էր ինձ Տերը՝ ասելով. “Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն դրանք”։


Եվ ամեն կաթսա, որ Երուսաղեմում և Հուդայի մեջ է, կընծայաբերվի Ամենակալ Տիրոջը։ Եվ կգան բոլոր նրանք, ովքեր զոհ պիտի մատուցեն, կվերցնեն դրանցից ու կեփեն դրանցով. և այլևս այն օրը քանանացի չի լինի Ամենակալ Տիրոջ տանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ