Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 Դրա սռնիների ու խորշերի վրա ներսի կողմից քանդակեց շուրջանակի միմյանց դիմաց կանգնած քերովբեներ, առյուծներ ու արմավենիներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Եվ նրա ունկերի տախտակների վրա և նրա շրջանակների վրա ըստ պատշաճի քանդակեց քերովբեներ, առյուծներ և արմավենիներ ու շուրջանակի կախված զարդեր։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:36
11 Խաչաձեւ Հղումներ  

Տան բոլոր պատերի վրա շուրջանակի ներսից ու դրսից քերովբեներ, արմավենիներ ու զարդեր քանդակեց, փորագրեց։


Մայրու փայտից շինված երկու փեղկերի վրա քերովբեներ, արմավենիներ ու թռչող թերթեր փորագրեց և դրանք ոսկով երեսապատեց. քերովբեների ու արմավենիների վրա ոսկի շաղ տվեց։


Երկրորդ դռան վրա դրվագված էին քերովբեներ, արմավենիներ և թռչող թերթեր. այդ դրվագները պատված էին ոսկով, որ իջնում էր հորինվածքի վրա։


Ելուստների միջև գտնվող փոսիկների վրա պատկերված էին առյուծներ, եզներ ու քերովբեներ, ելուստների վրա՝ ևս. պատկերված առյուծներից և եզներից վերև ու ներքև զարդեր էին կախված։


Պատվանդանի վերևում կես կանգուն բարձրությամբ բոլորակ մի պսակ կար, և դրա սռնիների ծայրն ու խորշերը պատվանդանի հետ միաձույլ էին։


Այս նույն օրինակով սարքեց բոլոր տասը պատվանդանները. բոլորը նույն կարգը, նույն չափն ու նույն օրինակն ունեին։


Քերովբեներից ամեն մեկը չորս դեմք ուներ. մեկի դեմքը՝ քերովբեի, երկրորդինը՝ մարդու, երրորդինը՝ առյուծի, իսկ չորրորդինը՝ արծվի։


Կամարներ կային և արտաքին գավթում, կամարների վրա՝ արմավենիներ և սանդուղք՝ յոթ աստիճաններով։


Կամարներ կային արտաքին դռան վրա, արմավենիներ՝ կամարների վրա, այս ու այն կողմից, նաև ութ աստիճաններ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ