Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Տաճարը շինվեց ապառաժ ու անմշակ քարերով, և մուրճի կամ երկաթե որևէ գործիքի ձայն չլսվեց դրա շինության ժամանակ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Տունը շինվում էր քարհանքում տաշված քարերով, և տան շինվելու ժամանակ բնավ չլսվեց ո՛չ մուրճի, ո՛չ տապարի և ո՛չ էլ երկաթե մեկ այլ գործիքի ձայն։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:7
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.


Ապահովի՛ր դրսի գործերդ, պատրաստի՛ր դաստակերտիդ մեջ, ապա արի՛ իմ հետևից և վերստին շինի՛ր քո տունը։


Իսկ եթե զոհասեղանը քարից կառուցես, կոփածո մի՛ արա, որովհետև եթե քո ձեռքի գործիքը դիպցնես դրան, ապա դա պղծված կլինի։


Գոհություն Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից դառնալու սրբերի վիճակին լույսի մեջ։


Աստված ինքն է, որ մեզ պատրաստում է այս փոխակերպմանը, նա, որ Հոգին տվեց մեզ որպես առհավատչյա։


որպեսզի իր փառքի մեծությունը հայտնի դարձնի ողորմության արժանի անոթների վրա, որոնց նախապատրաստեց փառքի համար։


Սակայն եկեղեցին ամեն տեղ՝ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլեայում խաղաղության մեջ էր և ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։


Նա չի աղաղակելու և չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու,


որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում։


Ներքին հարկը հինգ կանգուն լայնություն ուներ, միջինը՝ վեց կանգուն լայնություն, իսկ երրորդը՝ յոթ կանգուն լայնություն։ Նա տաճարի շուրջը տարածություն թողեց, որպեսզի տաճարի պատերին չդիպչեն։


Ներքևի հարկի դուռը աջ կողմում էր. այստեղից ոլորապտույտ սանդուղքներով ելնում էին միջին հարկը, իսկ միջինից՝ երրորդը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ