Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Սրբարանը քսան կանգուն երկարություն, քսան կանգուն լայնություն և քսան կանգուն բարձրություն ուներ։ Այն դրվագել տվեց մաքուր ոսկով։ Սողոմոնը եղևնափայտե սեղան պատրաստեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ սրբարանի առջևի մասը քսան կանգուն երկարություն ուներ, քսան կանգուն լայնություն և քսան կանգուն բարձրություն. նա այն դրվագեց մաքուր ոսկով, նաև եղևնափայտե զոհասեղանը պատեց ոսկով։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհարանն ու ոսկե սեղանը, որի վրա մատուցվում էր Առաջավորաց հացը,


Նա ամբողջ տունը ոսկով պատեց։ Սրբարանի ամբողջ ներքնամասը երեսապատեց ոսկե թիթեղներով։


Սրբարանը տան մեջ էր, ներսում։ Այն շինվել էր, որպեսզի այնտեղ դրվի Տիրոջ Ուխտի տապանակը։


Նա տունը ներսից մաքուր ոսկով պատեց և սեղանը ոսկե բևեռներով հաստատեց սրբարանի դիմաց և այն պատեց ոսկով։


տունը, պատերը, դռները, ձեղունն ու դրանդիները պատեց ոսկով, իսկ պատերին քերովբեներ քանդակեց։


Չափեց դռան երկարությունը. քառասուն կանգուն էր, լայնությունը՝ քսան կանգուն տաճարի առաջ։ Եվ ասաց ինձ. «Սա է Սրբություն սրբոցը»։


Սրբարանի դեմ հանդիման մի պատկեր կար՝ փայտե խորանի նմանությամբ, երեք կանգուն բարձրությամբ, երկու կանգուն երկարությամբ և երկու կանգուն լայնությամբ, վրան՝ եղջյուրաձև զարդեր։ Նրա թե՛ հատակը և թե՛ պատերը փայտյա էին։ Նա ասաց ինձ. «Սա է Տիրոջ առջև եղած զոհասեղանը»։


Մույթերը կպատես ոսկով։ Կպատրաստես ոսկե օղակներ, որոնց մեջ կհագցնես նիգերը։ Նիգերը կպատես ոսկով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ