45 Հովսափատը խաղաղության դաշինքի մեջ էր Իսրայելի արքայի հետ։
45 Եվ Հոսափատը խաղաղություն արեց Իսրայելի թագավորի հետ։
Սողոմոնի մնացած գործերը և ամեն ինչ, որ նա արել է, նրա իմաստնությունները գրի են առնված Սողոմոնի գործերի գրքում։
Հերոբովամի մնացած գործերի մասին, թե նա ի՛նչ պատերազմներ մղեց, որքա՛ն ժամանակ թագավորեց, գրված է Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
Ռոբովամի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։
Հովսափատն է՛լ ավելի շատ հարստություն ու մեծ փառք ունեցավ և խնամություն արեց Աքաաբի տան հետ։
Հովսափատի մնացած գործերը՝ առաջինից մինչև վերջինը, գրված են Անանի որդի Հեուի պատմության մեջ. նա է գրել Իսրայելի թագավորների գիրքը։