Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Երբ Հեզաբելը լսեց, որ Նաբոթը քարկոծվել ու մահացել է, ասաց Աքաաբին. «Գնա ժառանգի՛ր հեզրայելացի Նաբոթի այգին, որը չէր ուզում քեզ արծաթով ծախել, քանի որ Նաբոթը կենդանի չէ. նա մեռել է»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ հենց որ Հեզաբելը լսեց, որ Նաբովթը քարկոծվել է ու մեռել, Հեզաբելն ասաց Աքաաբին. «Վե՛ր կաց, ժառանգի՛ր հեզրայելացի Նաբովթի այգին, որը չէր ուզում փողով քեզ տալ, քանի որ Նաբովթը կենդանի չէ, այլ մեռավ»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:15
8 Խաչաձեւ Հղումներ  

Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։


Լուր ուղարկեցին Հեզաբելին, թե՝ «Նաբոթը քարկոծվելով մեռավ»։


Երբ Աքաաբը լսեց, որ հեզրայելացի Նաբոթը մեռել է, իր հագուստները պատառոտեց ու քուրձ հագավ։ Դրանից հետո Աքաաբը եկավ ու ժառանգեց հեզրայելացի Նաբոթի այգին։


Նրա կին Հեզաբելն ասաց. «Դու այդպե՞ս ես թագավորություն անում Իսրայելի վրա։ Վե՛ր կաց, հա՛ց կեր ու սթափվի՛ր, և ես քեզ կհանձնեմ հեզրայելացի Նաբոթի այգին»։


Հովրամն ասաց. «Կառքը լծի՛ր»։ Մարտակառքերը լծեցին, և Իսրայելի արքա Հովրամն ու Հուդայի արքա Օքոզիան՝ ամեն մեկն իր մարտակառքը նստած, Հեուին ընդառաջ գնացին և նրան հասան Նաբոթ Հեզրայելացու կալվածքում։


որպեսզի վերացնես քո տիրոջ՝ Աքաաբի տունը և իմ ծառա մարգարեների ու Տիրոջ բոլոր ծառաների արյան վրեժը լուծես Հեզաբելից ու նրա ամբողջ տնից,


ովքեր ամբարշտության կերակուր են ուտում և հարբում անօրենության գինով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ