Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Նրա մարդիկ, դյութելով արքային, նվերներ տվեցին նրան և այս խոսքերը նրա բերանից առնելով՝ ասացին. «Քո եղբայրը՝ Ադերի որդին, այստեղ է»։ Ասաց. «Գնացե՛ք ու բերե՛ք նրան»։ Ադերի որդին եկավ Աքաաբի մոտ, և նրան մարտակառք նստեցրին թագավորի կողքին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Եվ այդ մարդիկ նշան համարեցին դա և շտապեցին տեղեկանալ, թե արդյոք այդ նրա՞ խոսքն է, և ասացին. «Այստեղ է քո եղբայր Բենադադը»։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք, նրան բերե՛ք»։ Բենադադը եկավ նրա մոտ, և նա վեր բարձրացրեց նրան, նստեցրեց կառքի մեջ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:33
7 Խաչաձեւ Հղումներ  

Ասան վերցրեց Տիրոջ տան գանձարանում և թագավորի տան գանձարանում եղած ամբողջ արծաթն ու ոսկին, տվեց իր ծառաների ձեռքը, որ դրանք տանեն Դամասկոսում բնակվող ասորիների արքա Ազայելի որդի Աբենրայիմի որդի Ադերի որդուն՝ ասելով.


Նրանք իրենց մեջքերին քուրձեր ու գլուխներին չվաններ կապեցին և ասացին Իսրայելի թագավորին. «Քո ծառան՝ Ադերի որդին, ասում է. “Խնայի՛ր կյանքս”»։ Իսկ նա ասաց. «Եթե նա դեռ կենդանի է, իմ եղբայրն է»։


Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրավել էր քո հորից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կվերցնես Դամասկոսից, ինչպես իմ հայրը վերցնում էր Սամարիայից»։ Աքաաբն ասաց. «Ես էլ դաշինք կնքելով՝ քեզ կարձակեմ»։ Նա դաշինք կնքեց նրա հետ և արձակեց նրան։


Հեուն գնաց այնտեղից և հանդիպեց իրեն ընդառաջ եկող Ռեքաբի որդի Հովնադաբին։ Նա բարևեց նրան ու ասաց. «Արդյոք քո սիրտը հավատարի՞մ է, ինչպես իմ սիրտն է հավատարիմ քո հանդեպ»։ Հովնադաբն ասաց. «Հավատարիմ է»։ Հեուն ասաց. «Եթե այդպես է, ձեռքդ ի՛նձ տուր»։ Սա տվեց իր ձեռքը, և նա իր մոտ՝ մարտակառքի վրա, բարձրացրեց նրան։


Ինչպես ամռան ձյունն է օգնություն տոթից կիզվողի համար, այնպես էլ հավատարիմ պատգամաբերը՝ իրեն ուղարկողների համար, որոնք հույսը կապել են նրա հետ։


Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»։


Իսկ նա պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ հասկանալ, եթե մեկն ինձ չառաջնորդի»։ Եվ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանա ու իր մոտ նստի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ