Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Աքաաբը հարցրեց. «Ո՞ւմ միջոցով»։ Մարգարեն ասաց. «Այսպես է ասում Տերը. “Գավառների իշխաններին ծառայողների միջոցով”»։ Աքաաբը հարցրեց. «Ո՞վ պետք է սկսի պատերազմը»։ Մարգարեն ասաց. «Դո՛ւ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ Աքաաբն ասաց. «Ո՞ւմ ձեռքով»։ Եվ նա ասաց. «Գավառների իշխանների ծառաների ձեռքով»։ Եվ Աքաաբն ասաց. «Ո՞վ պիտի սկսի պատերազմը». նա էլ ասաց՝ դու։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:14
8 Խաչաձեւ Հղումներ  

Ծառան յոթ անգամ գնաց և այնպես պատահեց, որ յոթերորդ անգամը հազիվ լրացած, մարդու ձեռքի չափ մի փոքրիկ ամպ ջուր էր կաթեցնում։ Եղիան ասաց. «Գնա՛ ու ասա՛ Աքաաբին՝ “Լծի՛ր քո կառքերը և հեռացի՛ր, որ անձրևի չբռնվես”»։


Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ արքային ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա նրան այսօր քո ձեռքն եմ մատնելու, որպեսզի համոզվես, որ ես եմ Տերը”»։


Աքաաբը հաշվեց գավառների իշխանների ծառաներին ու տեսավ, որ նրանք երկու հարյուր երեսուն հոգի են։ Ապա հաշվեց ամբողջ ժողովրդին, զորքի բոլոր անդամներին և տեսավ, որ յոթ հազար մարդ կար։


Նախ հարձակում գործեցին գավառների իշխանների ծառաները։ Լուր ուղարկեցին Ադերի որդուն, պատմեցին նրան ու ասացին. «Սամարիայից մարդիկ են դուրս եկել»։


Այսպես Դավիթը պարսատիկով ու քարով հաղթեց այլազգուն, հարվածեց ու սպանեց նրան։ Սակայն Դավթի ձեռքին սուր չկար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ