Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Դու ինքդ գիտես, թե Շարուհիի որդի Հովաբն ի՛նչ է արել ինձ, ի՛նչ է արել Իսրայելի երկու զորապետներին՝ Ներեի որդի Աբեններին և Հեթերի որդի Ամեսայիին։ Նա սպանեց նրանց, խաղաղ ժամանակ պատերազմի ժամանակվա պես արյուն թափեց, իր կյանքում անպարտ արյուն թափեց՝ ներկելով իր մեջքն ու կոշիկները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Դու գիտես նաև, թե ինձ ինչ է արել Շարուհեայի որդի Հովաբը, այն, ինչ արեց Իսրայելի երկու զորապետներին՝ Ներեի որդի Աբեններին և Հեթերի որդի Ամեսայիին. նրանց սպանեց և խաղաղ ժամանակ արյուն թափեց, ինչպես պատերազմում, և պատերազմի արյամբ ներկեց իր մեջքի գոտին և իր ոտքի կոշիկները։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:5
18 Խաչաձեւ Հղումներ  

Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։


Ամեսային չզգուշացավ Հովաբի ձեռքի սրից, և Հովաբը, դա խրելով նրա որովայնը, փորոտիքը գետնին թափեց։ Հովաբը հարվածը չկրկնեց, և Ամեսային մեռավ։ Հովաբը և նրա եղբայր Աբեսսան գնացին Բոքորիի որդի Սաբեեին հետապնդելու։


Մարդն ասաց Հովաբին. «Եթե քո ձեռքից նույնիսկ հազար սիկղ արծաթ ստանայի, իմ ձեռքն արքայի որդու վրա չէի բարձրացնի, որովհետև լսեցինք, որ արքան քեզ, Աբեսսային ու Եթթիին պատվիրեց՝ ասելով. “Խնայե՛ք Աբեսաղոմ պատանյակին,


Արքան պատվեր տվեց Հովաբին, Աբեսսային ու Եթթիին՝ ասելով. «Խնայե՛ք իմ պատանյակ Աբեսաղոմին»։ Եվ ամբողջ զորքը լսեց, որ արքան Աբեսաղոմի համար բոլոր զորավարներին պատվեր էր տալիս։


Հովաբն ասաց. «Քեզ հետ կորցնելու ժամանակ չունեմ»։ Եվ Հովաբը երեք նետ վերցրեց և դրանցով խոցեց Աբեսաղոմի սիրտը, մինչ նա կենդանի էր կաղնու վրա։


որ այսօր ինձ արյունակից էր և արքայի կողմից էր նշանակված։ Իսկ այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից ավելի դաժան են։ Տերը չարին թող նրա չարության համեմատ հատուցի»։


Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց ամոթի զգացում ունեցողների պես չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար իրենց կործանումն են գտնելու, և երբ իրենց այցելելու լինեմ՝ բնաջնջվելու են»,- ասում է Տերը։


Քո ձեռքերի մեջ հայտնաբերվեց թշվառ ու անմեղ մարդկանց արյունը. ոչ թե վիհերում գտա նրանց, այլ բոլոր կաղնիների մոտ։


Տերը նրա հեղած անմեղ արյունը նրա գլխին դարձրեց, որովհետև նա սրով սպանել է իրենից ավելի արդար և քաջ երկու մարդկանց, և հայրս նրանց այդ սպանության մասին չգիտեր։ Դրանք էին՝ Ներեի որդի Աբենները, որն Իսրայելի սպարապետն էր, և Հեթերի որդի Ամեսային, որը Հուդայի սպարապետն էր։


Նա խորհրդակցեց Շարուհիի որդի Հովաբի և Աբիաթար քահանայի հետ, ու նրանք համախոհ եղան Ադոնիային։


Աբեսաղոմը Հովաբի փոխարեն իր զորքի հրամանատար կարգեց Ամեսայիին։ Ամեսային որդին էր հեզրայելացի մի մարդու, որի անունն էր Հոթոր։ Նա ամուսնացել էր Հովաբի մայր, Շարուհիի քույր և Հեսսեի դուստր Աբիգեայի հետ։


Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Ասայելը դաշտի այծյամի պես թեթևաքայլ էր։


Հովհաննեսը հագնում էր ուղտի բրդից հագուստ և կաշվե գոտի՝ իր մեջքին։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։


Շարուհիի որդի Հովաբը և Դավթի ծառաները ելան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի աղբյուրի մոտ։ Սրանք աղբյուրի այն կողմը նստեցին, իսկ նրանք՝ այս կողմը։


«Անիծյալ լինի նա, ով նենգությամբ կհարվածի իր մերձավորին»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ