Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի գահին, երբ տասներկու տարեկան էր։ Նրա թագավորությունն արդեն հաստատուն էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի աթոռին, և շատ հաստատուն էր նրա թագավորությունը։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:12
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ հիմա թող քո օրհնությունը լցնի քո ծառայի տունը, որ հավիտյան քո առջև լինի, Տե՜ր իմ, Տե՛ր, քո օրհնությամբ քո ծառայի տունը հավիտյան օրհնված թող մնա»։


Գնա մտի՛ր Դավիթ արքայի մոտ, խոսի՛ր նրա հետ և ասա՛. “Չէ՞ որ դու ինքդ, տե՛ր իմ արքա, երդվելով քո աղախնին, ասացիր՝ “Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ աթոռին”։ Ուրեմն ինչո՞ւ է Ադոնիան թագավորել”։


Ինչպես երդվելով Տիրոջով՝ Իսրայելի Աստծով, ասել եմ՝ “Քո Սողոմոն որդին է թագավորելու ինձնից հետո, և իմ փոխարեն նա է նստելու իմ աթոռին”, այդպես էլ անելու եմ հենց այսօր»։


և նա թող գա, նստի իմ աթոռին ու թագավորի իմ փոխարեն, քանզի ես եմ հրամայել, որ նա լինի Իսրայելի ու Հուդայի երկրի առաջնորդը»։


Սողոմոնը նստեց արքայական գահին։


Եվ Սողոմոն արքան հրաման տվեց Հովիդայեի որդի Բանեային, որը եկավ ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։


Դավիթը տարիքն առել, ծերացել էր, ուստի նրա փոխարեն Իսրայելի վրա թագավորեց իր որդի Սողոմոնը։


Դավթի որդի Սողոմոնը հզորացավ իր թագավորության մեջ, Տերը՝ իր Աստվածը, նրա հետ էր ու նրան շատ բարձրացրեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ