Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Աբդիուն ասաց. «Ի՞նչ մեղք եմ գործել, որ քո ծառային մատնում ես Աքաաբի ձեռքը, որպեսզի սպանի ինձ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ նա ասաց. «Ես ինչո՞վ եմ մեղանչել, որ քո ծառային Աքաաբի ձեռքն ես տալիս, որ ինձ սպանի։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:9
5 Խաչաձեւ Հղումներ  

Եթե ես քո մոտից գնամ, և Տիրոջ հոգին քեզ վերցնի տանի մի երկիր, որը չգիտեմ, իսկ ես գնամ հայտնեմ Աքաաբին, և նա չգտնի քեզ, ապա ինձ կսպանի։


Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։


Եվ ասացին նրանց. «Թող Աստված տեսնի և դատի ձեզ, քանի որ մեր հոտը գարշելի դարձրիք փարավոնի ու նրա պաշտոնյաների աչքին և սուր տվեցիք նրա ձեռքը՝ մեզ կոտորելու»։


Եղիան ասաց. «Ես եմ։ Գնա ասա՛ քո տիրոջը. “Ահա Եղիան”»։


Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. չկա ազգ կամ թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, սակայն երբ ասում էին՝ “Չկա”, նա այրել էր տալիս այն թագավորությունը կամ այն երկիրը, որտեղ քեզ չէր գտնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ