Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Երբ թագավոր դարձավ, կոտորեց Հերոբովամի ամբողջ տունը և Հերոբովամի տնից ոչ մի մարդու կենդանի չթողեց, բոլորին բնաջնջեց, ինչպես Տերն էր ասել իր ծառա սիլոնացի Աքիայի միջոցով,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Եվ հենց որ թագավոր դարձավ, կոտորեց Հերոբովամի ամբողջ տունը. ոչ մի կենդանի շունչ չթողեց Հերոբովամի համար, բնաջինջ արեց բոլորին՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա սիլոնացի Աքիա մարգարեի միջոցով

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:29
12 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես Հերոբովամի տունը մեղք գործեց, և դրա համար էլ նա բնաջնջվեց ու վերացավ երկրի երեսից։


Բաասան նրան սպանեց Հուդայի երկրի Ասա արքայի թագավորության երկրորդ տարում և նրա փոխարեն ինքը թագավորեց։


Երբ նա թագավորեց ու նստեց գահին, կոտորեց Բաասայի ամբողջ տոհմը՝ նրա մերձավորներին ու բարեկամներին, կենդանի չթողեց ոչ մի արու։ Զամբրին Բաասայի ամբողջ տոհմը բնաջնջեց,


Դրա համար ես թշնամի եմ հարուցելու քո և քո տան դեմ և քո տունը Նաբատի որդի Հերոբովամի տան նման եմ դարձնելու։


Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։


Քո տունը դարձնելու եմ Նաբատի որդի Հերոբովամի տան նման և Աքիայի որդի Բաասի տան նման, որովհետև դու բարկացրիր ինձ և Իսրայելին մեղանչել տվեցիր։


Սակայն Հեուն ամբողջ հոգով Տիրոջ՝ Իսրայելի Աստծու օրենքով ընթանալու ջանադիր չեղավ և Իսրայելին մեղանչել տվող Հերոբովամի մեղքերից զերծ չմնաց։


Մի՞թե չես լսել հեռվից այն, ինչ արել եմ հին ժամանակներից, ձևավորեցի այն ու իրականացրի, և ամուր քաղաքները պատերազմելով գերեվարողների համար հպարտություն եղան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ